Թթվախոտ զսպանակավոր

բույսերի տեսակ
Թթվախոտ զսպանակավոր
Թթվախոտ զսպանակավոր
Թթվախոտ զսպանակավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Rumiceae
Ցեղ Թթվախոտ (Oxyria)
Տեսակ Թթվախոտ զսպանակավոր (O. digyna)
Միջազգային անվանում
Oxyria digyna

Թթվախոտ զսպանակավոր (լատին․՝ Oxyria elatior), մատիտեղազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Հաստ կոճղարմատով և ուղիղ պարզ ցողունով բազմամայա խոտաբույս է, որի բարձրությունը 9-50 սմ է։ Սրտաձև հիմքով, երիկամաձև, երկար կոթուններով տերևները արմատամերձ են։ Նեղ հուրաններում հավաքված են եկսեռ չորսանդամ սպիտակ կամ վարդագույն ծաղիկները։ Ծաղկապատը կազմված է հավասար բաժակակերպ թերթիկներից։ Գնդաձև պտուղը թևավոր ընկուզիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ալպյան գոտու քարքարոտ, ժայռոտ վայրերում, սովորաբար աղբույների մոտ, խոնավ տեղերում կամ հալվող ձյան հարևանությամբ։ Հանդիպում է Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի մարզերեում և Արցախում։ Զսպանակավոր թթվախոտը գրանցված է Հայաստանի բույսերի «Կարմիր գրքում»[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի կանաչ զանգվածը արմատամերձ տերևներով։ Տերևների թուրմն օգտագործում էին որպես կանաչ և դեղին ներկանյութ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվախոտ զսպանակավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվախոտ զսպանակավոր» հոդվածին։