«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 2008 թվականի գերմանական ֆիլմ, որ նկարահանվել է Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի հիման վրա։ Ֆիլմը թողարկվել է DVD-ով «Märchenperlen» սերիալի հետ միաժամանակ[2]։

Թզուկ Քիթը
գերմ.՝ Zwerg Nase
Երկիր Գերմանիա
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական2008
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖելիսիտաս Դարշին[1]
ՊրոդյուսերIngelore König?
Սցենարի հեղինակՖելիսիտաս Դարշին
ՕպերատորԱքսել Բլոկ
ՄոնտաժԹոմաս Կոլեր
ԿինոընկերությունKI.KA
Տևողություն88 րոպե

Սյուժե խմբագրել

Տասներկուամյա Յակոբն օգնում է մորը շուկայում բանջարեղեն վաճառելիս։ Նա հաճախ է գնված ապրանքը տանում գնորդների տուն։ Մի ծեր կին դժգոհում է ապրանքից, իսկ Յակոբը քննադատում է նրա վարքն ու ծաղրում արտաքինը, ինչին ի պատասխան կինը սպառնալից ասում է, որ Յակոբը կդառնա այնպիսին, ինչպիսին ինքն է։ Կինը գնում է վեց գլուխ կաղամբ և Յակոբին խնդրում դրանք տանել իր տուն։ Այնտեղ տղան վերածվում է երկար քթով թզուկի և մնում այդպիսին։ Յոթ տարի նա սովորում է խոհարարություն, ինչից հետո վերադառնում է ծնողների մոտ, սակայն չեն ճանաչում տղային և վռնդում են նրան։

Յակոբը որոշում է որպես աշխատել դքսի մոտ որպես խոհարար։ Ավելի ուշ Յակոբը հանդիպում է խոսող սագի (Միմի), որին նույնպես կախարդել էր ծեր կինը։ Յակոբը կախարդված սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից մարդ է դարձնում։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Յուստուս Քամերեր Յակոբ Յակոբ մանկության տարիներին
Մայքլ Մարքֆորտ Յակոբ Յակոբ թզուկ
Դանիել Ռոեսներ Յակոբ Յակոբ չափահաս
Ժոզեֆրինա Փրեյ Միմի Միմի սագ
Դորիս Աբեսեր կախարդուհի կախարդուհի
Էդդա Լիշ Հաննա Հաննա
Յոհան Սիլբերշնեյդեր Յոհան Յոհան
Մարկուս Մաեվսկի դուքս Ալոիս դուքս Ալոիս
Ինգա Բուշ Վիլհելմինա կոմսուհի Վիլհելմինա
Գիլբերտ ֆոն Սոհլերն Պեստալոցի Պեստալոցի կառավարիչ
Փիթեր Ռաուխ Ջորջ Ջորջ տղա խոհանոցում
Փիթեր Կանցլեր Նեպոմուկ Նեպոմուկ
Վալտեր Ստապպեր թռչնավաճառ թռչնավաճառ
Աննեքաթրին Վիտտիգ Հենրիետա Հենրիետա
Դոմինիկ Բենդեր Հեկտոր Հեկտոր

Արտադրություն խմբագրել

ՆԿարահանումներն անցկացվել են 2007 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 10-ը Բամբերգում, Շլոսսե Զեեհոֆում և Շլոսսե Վայսենշտեյնում (Պոմերսֆելդեն)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականի հունիսի 21-ին Մյունխենի կինոփառատոնում[3]։ Հեռուստատեսությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2008 թվականի սեպտեմբերի 21-ին։

Քննադատություն խմբագրել

Lexikon des Internationalen Films հայտարարել է, որ սա «Վիլհելմ Հաուֆի հայտնի հեքիաթի մանկական տարբերակն է, որ մտածվել ու բեմադրվել է գեղարվեստական վայրերում»[4]։

Մրցանակներ խմբագրել

Ֆելիսիտաս Դարշինը, Շլինգել Հեմնիցը, ինչպես նաև ֆիլմը ներկայացվել են «Kleiner Star» մրցանակի Fünf Seen Filmfestival 2008 կինոփառատոնում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Zwerg Nase (2008) Արխիվացված 2017-08-20 Wayback Machine DVD ü/film.the-fan.net
  3. Zwerg Nase filmportal.de
  4. Zwerg Nase (2008) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine zweitausendeins.de
  5. Zwerg Nase – Preise crew-united.com
  6. Zwerg Nase(չաշխատող հղում) cinefacts.de

Արտաքին հղումներ խմբագրել