Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ

Թերմոդինամիկայի սկզբնական դրույթներ[1], թերմոդինամիկայի հիմքում ընկած առաջին պոստուլատները։ Ինչպես թերմոդինամիկայի մյուս պոստուլատները, թերմոդինամիկայի սկզբնական պոստուլատները նույնպես փորձարարական փաստերի ընդհանրացում են։

  • Թերմոդինամիկայի առաջին սկզբնական դրույթը․ ֆիզիկական սկզբունք, ըստ որի՝ անկախ մեկուսացված համակարգի սկզբնական վիճակից, նրանում ի վերջո թերմոդինամիկական հավասարակշռություն է հաստատվում։

Ընդ որում՝ թերմոդինամիկական հավասարակշռությունը տրանզիտիվ է, այսինքն՝ եթե A համակարգը թերմոդինամիկական հավասարակշռության մեջ է գտնվում B համակարգի հետ, իսկ վերջինս իր հերթին հավասարակշռության մեջ է C համակարգի հետ, ապա A-ն հավասարակշռության մեջ է C-ի հետ։

A, B և C կարելի է համարել ինչպես առանձին համակարգեր, այնպես էլ՝ մեկ հավասարակշիռ համակարգի մասեր։

  • Թերմոդինամիկայի երկրորդ սկզբնական դրույթը․ յուրաքանչյուր հավասարակշիռ համակարգ բնութագրվում է ջերմաստիճանով՝ այդ համակարգի ներքին վիճակը նկարագրող ֆիզիկական մեծությամբ։ Ջերմային հավասարակշռության մեջ գտնվող երկու համակարգեր նույն ջերմաստիճանն ունեն։

Երկրորդ սկզբնական դրույթը կարելի է ձևակերպել այլ կերպ․ հավասարակշռության վիճակում համակարգի բոլոր ներքին թերմոդինամիկական պարամետրերը բնութագրվում են արտաքին պարամետրերով ու ջերմաստիճանով։

Թերմոդինամիկայի զրորերոդ օրենք խմբագրել

Թերմոդինամիկայի զրոերորդ օրենք (զրոյական սկզբունք) են անվանում ջերմային հավասարակշռության տրանզիտիվության օրենքը։ Այս օրենքի անվանման հեղինակը 1931 թվականին օրենքը ձևակերպած Ռալֆ Ֆաուլերն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Базаров И. П. М.: Высшая школа, 1991, 376 с.

Գրականություն խմբագրել

  • Базаров И. П. М.: Высшая школа, 1991, 376 с.
  • Базаров И. П. Заблуждения и ошибки в термодинамике. Изд. 2-ое испр. М.: Едиториал УРСС, 2003. 120 с.
  • Квасников И. А. Термодинамика и статистическая физика. Т.1: Теория равновесных систем: Термодинамика. Том.1. Изд. 2, испр. и доп. М.: УРСС, 2002. 240 с.
  • Сивухин Д. В. Общий курс физики. — М.: Наука, 1975. — Т. II. Термодинамика и молекулярная физика. — 519 с.