Թերեզե Պեդերսեն

նորվեգացի հանդբոլիստ

Թերեզե Պեդերսեն (նորվ.՝ Terese Pedersen, ապրիլի 27, 1980(1980-04-27), Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստ, Եվրոպայի եռակի չեմպիոն։

Թերեզե Պեդերսեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 27, 1980(1980-04-27) (43 տարեկան)
Ծննդավայր՝Սանեֆյորդ, Վեստֆոլ, Նորվեգիա
Ակումբ՝Tertnes IL?
183 սանտիմետր

Կարիերա խմբագրել

Ակումբի կազմում խմբագրել

Թերեզե Պեդերսենը «Սանդար», «Լարվիկ», «Ռունար» ակումբների սանուհի է։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Թերթնես»[1], «Ռանդերս»[2], «Հիփո Նիդերոսթերայխ» ակումբների համար։ 2011-ից 2014 թվականներին խաղացել է «Բյոսեն»[3] ակումբում։ 2013/2014 թվականին հայտարարեց կարիերայի ավարտի մասին[4]։

Հավաքականի կազմում խմբագրել

2004 թվականի օգոստոսի 3-ին իր դեբյուտն է կատարել Շվեդիայի դեմ մրցախաղում[5]։ Իր կարիերայի ընթացքում խաղացել է 82 անգամ։ Երեք անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 2004, 2006, 2008 թվականներին։ 2007 թվականին աշխարհի խաղերին արծաթե մեդալ է վաստակել, իսկ 2009 թվականի աշխարհի խաղերին՝ բրոնզե մեդալ։

Հաջողություններ խմբագրել

Եվրոպայի առաջնություն խմբագրել

  Ոսկի Հունգարիա, 2004   Ոսկի Շվեդիա, 2006   Ոսկի Մակեդոնիա, 2008

Աշխարհի առաջնություն խմբագրել

  Արծաթ Ֆրանսիա, 2007   Բրոնզ Չինաստան, 2009

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել