Թետիսի և Պելևսի դինոս (իսպ.՝ Dinos de Tetis y Peleo), հին հունական կերամիկական անոթ, որը խնջույքների ժամանակ ծառայել է որպես գինու տարա։

Թետիսի և Պելևսի դինոս
[[Պատկեր:|280px|]]
'
նյութկավ, ներկ
բարձրություն53 սմ (պատվանդանային հատվածը` 26,50 սմ)
խորությունտրամագիծը` 25 սմ
ստեղծվել էհունական մշակույթ

Գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 2001/89/2 համարի ներքո։

Նկարագրություն խմբագրել

Տարայի վրա պատկերված են տեսարաններ, որոնք ներկայացնում են Թետիսի առևանգումը Պելևսի կողմից և նրանց ամուսնությունը։ Տարրայի կենտրոնական մասում Էրոսի ներկայությամբ Պելևսը բռնել է Թետիսի իրանը։ Պատկերված են նաև ձկներ, դելֆիններ, ծովաօձեր, կենտրոնով թռչում է աղավնին՝ բերանին ամուսնական ժապավենը։

Կարմիր պատկերներով ստեղծված անոթը կոչվում է դինոս, ունի լայն բերան[1]։

 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել