Թեոդորս Ուդերս (լատիշ․՝ Teodors Ūders, մայիսի 3, 1868(1868-05-03)[1], Վալմիերմույժա, Վալմիերա ծխական համայնք, Լատվիա - օգոստոսի 20, 1915(1915-08-20))[2], լատվիացի նկարիչ։

Թեոդորս Ուդերս
Ծնվել էմայիսի 3, 1868(1868-05-03)[1]
ԾննդավայրՎալմիերմույժա, Վալմիերա ծխական համայնք, Լատվիա
Վախճանվել էօգոստոսի 20, 1915(1915-08-20) (47 տարեկան)
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
 Teodors Ūders Վիքիպահեստում
Մահը, Թ. Ուդերս, 1914

Կենսագրություն խմբագրել

Անտեսելով իր ծնողների ցանկությունը, որ դառնա ֆերմեր, Ուդերսը հեռացավ տնից, որպեսզի 1884 թվականին խոհարար դառնա նավի վրա և հաջորդ վեց տարիները անցկացնի ծովում։ Դրանից հետո վերադարձավ Ռիգա, այնուհետև երեք տարի անցկացրեց որպես պահեստապահ Սանկտ Պետերբուրգի Գվարդիայի շտաբում, որից հետո նա սկսեց ինքնուրույն փիլիսոփայության ուսումնասիրել մինչև 1897 թվականը։ Նա երկու տարի անցկացրեց ներկայիս Սանկտ Պետերբուրգի արվեստի և արդյունաբերության ակադեմիայում, ուսումնասիրելով կերպարվեստ։ Մի քանի տարի շարունակ նա իր կնոջ հետ միասին ճանապարհորդում էր Ռուսական կայսրությունում, փող էր վաստակում՝ դիմանկարներ և բնապատկերներ նկարելով։ 1905 թվականին նա վերադառնում է Լատվիայի իր հայրենի քաղաք Վալմիերա և աշխատել կերպարվեստի ուսուցիչ մինչև իր մահը 1915 թվականին[3]։ Անտեսված տեղական ունևոր խավի կողմից՝ նրա արվեստը լայնորեն չճանաչվեց մինչև իր մահը, ինչը ափսոսանքով է նշել արվեստաբան Բորիս Վիպպերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.degruyter.com/view/AKL/_00214858
  2. Rapetti, Rodolphe, ed. (2018). Âmes sauvages. Le symbolisme dans les pays baltes (French). Paris: Musée d'Orsay. էջ 286. ISBN 978-2-35433-267-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Pence, Anta (2016). Teodors Ūders. Riga: Neputns. ISBN 978-9934-512-77-3.

Արտաքին հղումներ խմբագրել