Թեոդորոս Քեսունցի
հայ նկարիչ
Թեոդորոս Քեսունցի (ծննդյան և մահված օրերն անհայտն են), հայ նկարիչ։
Թեոդորոս Քեսունցի | |
---|---|
Մասնագիտություն | նկարիչ |
Ստեղծագործություն խմբագրել
Որմնանկարներն զարդարել է Շենուտի ղպտիական վանքը վերին Եգիպտոսում։ Այնտեղ թողած հայկական արձանագրության մեջ հիշատակում է իր ծննդավայրը՝ Քեսունի գավառի Մախթըլլե գյուղը և հոր՝ քարգործ Քրիստափորի անունը։
Հավանորեն Թեոդորոս Քեսունու գործն է «Թեոդորոսի Ավետարանը» (Երուսաղեմ, Սբ․ Հակոբյանց վանք, ձեռ․ N 1796), որը զարդարված է երկու զույգ խորաններով, չորս ավետարանիչների դիմանկարներով, չորս անվանաթերթերով, «Հարության» պատկերով և «Զոնի» մանրանկարով։
Այս ձևավորումները մատնանշում են կիլիկյան կերպարվեստի վաղագույն շրջանի հատկանիշները՝ Արևելյան Հայաստանի արվեստին բնորոշ գծերով[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 287 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։
Գրականություն խմբագրել
- Հովսեփյան Գ․, Թեոդորոս գրիչ և նկարիչ, «Կյանք և գիր», տարեգիրք, Կահիրե, 1948
- Kapoian-Kouymjian A., L'Egypte vue par des armeniens, Paris, 1988