Թեյշեբա աստծու արձանիկ, Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստծո, ինչպես նաև Ուրարտուի գլխավոր երեք աստվածներից մեկի՝ Թեյշեբայի արձանիկ[1]։ Թվագրվում է մ.թ.ա. 8-7-րդ դարերին։

Թեյշեբա աստծու արձանիկ
[[Պատկեր:mini|280px|]]
'
նյութբրոնզ
ստեղծվել էմ. թ. ա. 8-7-րդ դարեր
կայք

Հայտնաբերվել է Կարմիր բլուրում 1941 թվականին։ Հայտնաբերողը Հռիփսիմե Ջանփոլադյանն է՝ հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը[2]։ Թեյշեբա աստծու արձանիկը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում[3]։

Նկարագրություն խմբագրել

Քանդակն ունի երիտասարդ տղամարդու տեսք, որը կանգնած է տերևներից հյուսած պսակի վրա։ Տղամարդը հագել է երկարափեշ զգեստ, որի վրա կան Ուրարտուի ժամանակաշրջանին բնորոշ զարդանախշեր։ Զգեստի վրայից կապված է գոտի, իսկ ուսի վրա ժապավեն է։ Թեյշեբայի մազերը թափված են ուսերին, իսկ գլխին կրում է եղջյուրներով պատված գլխազարդ։ Քանի որ Թեյշեբան նույնացվում էր ցուլի հետ, եղջյուրները խորհրդանշում են ցուլը։ Աստծո արձանիկի ձախ ձեռքում մարտական կացին է, իսկ աջում՝ գուրզ, որոնք նրա խորհրդանիշներն են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Teisheba | Armenian god». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  2. «Թեյշեբայի հարությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  3. «Հնագիտական Հավաքածու, Հայաստանի պատմության թանգարանի վեբկայք». historymuseum.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.(չաշխատող հղում)

Աղբյուրներ խմբագրել

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM