Թեյթ Ռոսներ ՄաքՌեյ (անգլ.՝ Tate Rosner McRae, /tt məˈkr/, հուլիսի 1, 2003(2003-07-01)[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի երգչուհի, երգահան և պարուհի։ Տասներեք տարեկանում նա դարձել է «So You Think You Can Dance» ամերիկյան ռեալիթի շոուի եզրափակիչ հասած առաջին կանադուհին։ ՄաքՌեյը գրավել է RCA Records-ի ուշադրությունը 2019 թվականին այն բանից հետո, երբ նրա «One Day» (2017) երգը վիրուսային դարձավ ՅուԹյուբում, արդյունքում թողարկելով իր դեբյուտային՝ «All the Things I Never Said» (2020) մինի ալբոմը։ Շուտով ՄաքՌեյը լայն ճանաչում ձեռք բերեց իր «You Broke Me First» երգի թողարկումից հետո, որը համաշխարհային հիթ դարձավ։ 2020 թվականին ՄաքՌեյը դարձել է Ֆորբսի «30 Under 30» ցանկում ընդգրկված ամենաերիտասարդ երաժիշտը։

Թեյթ ՄաքՌեյ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 2003(2003-07-01)[1] (20 տարեկան)
ԾննդավայրԿալգարի, Ալբերտա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Ազգությունշոտլանդական ծագումով կանադացի և German Canadians?
ԿրթությունWestern Canada High School?
Մասնագիտություներգչուհի, ձայնային դերասանուհի, պարուհի և հեղինակ-կատարող
Կայքtatemcrae.com
 Tate McRae Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 2003 թվականի հուլիսի 1-ին Կալգարիում՝ շոտլանդացու արմատներով կանադացի հոր և գերմանուհի մոր ընտանիքում[2][3]։ Չորս տարեկան հասակում նա ընտանիքի հետ Օման է տեղափոխվում, որտեղ իր մայրը պար էր դասավանդում, և այնտեղ ապրում են երեք տարի[3][4]։ Օմանում ապրելու տարիներին նա Մասկատի Ամերիկյան Միջազգային Դպրոց էր հաճախում (TAISM)[5]։ Վեց տարեկանից ՄաքՌեյը սկսեց սիրողական պարով զբաղվել[4][6]։ Ութ տարեկանում Կալգարի վերադառնալով նա ավելի ինտենսիվորեն սկսեց պարով զբաղվել և մասնակցում էր «Drewitz Dance Productions»-ի մրցույթներին։ 11 տարեկանից նա սկսեց իր մորը պատկանող «YYC Dance Project»-ում ուսումնասիրել բոլոր պարային ոճերը[7][8], իսկ Alberta Ballet Company-ում բալետի դասերի էր հաճախում[6][9][10]։

Կարիերա խմբագրել

2017-2019: Երաժշտական կարիերայի սկիզբ խմբագրել

2011 թվականին իր ՅուԹյուբյան ալիքը ստեղծելուց հետո ՄաքՌեյը այնտեղ իր պարային հոլովակներն էր տեղադրում։ 2017 թվականին նա սկսեց «Create With Tate» հոլովակների շարք տեղադրել, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է իր սենյակում երգեր գրում և ձայնագրում[11]։ Նրա առաջին բեռնած՝ «One Day» երգը, որը նա գրել է 14 տարեկանում, հավաքել է ավելի քան 35 միլիոն դիտում, ինչը դրդեց նրան ինքնուրույն թողարկել այդ երգը՝ որպես անկախ սինգլ[2][12]։ Ի վերջո, երգը Կանադայում ոսկե հավաստագրման արժանացավ, որը դարձավ նրա կարիերայում առաջինը[13]։ 2017-ից մինչև 2019 թվականը ՄաքՌեյը շարունակում էր «Create With Tate»-ի շրջանակներում անկախ սինգլներ ներբեռնել և թողարկել։ Հայտնի երգերից են ՅուԹյուբում 35 միլիոն դիտում հավաքած «Dear Ex Best Friend»-ը և 20 միլիոն դիտում հավաքած «Dear Parents»-ը։ Շարքը հանգեցրեց նրան, որ նա անվանվեց ՅուԹյուբի «աճող արտիստը»[14]։

Նրա նախորդ՝ «One Day»-երգը գրավեց RCA Records-ի ուշադրությունը և նա պայմանագիր կնքեց 2019 թվականի օգոստոսին[15]։ Պայմանագիր կնքելուց հետո ՄաքՌեյը հայտարարեց իր դեբյուտային՝ «All the Things I Never Said» մինի ալբոմի մասին[16]։ Նա հինգ երգերից կազմված ալբոմը թողարկել է 2020 թվականի հունվարի 24-ին և հայտարարել է իր առաջին համերգային շրջագայության մասին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում[17]։ Շրջագայության բոլոր տոմսերը արդյունքում վաճառվել են[18]։ Մինի ալբոմի գլխավոր՝ «Tear Myself Apart» սինգլը նա գրել է Բիլլի Այլիշի և Ֆինիս Օ'Քոնելի հետ համատեղ[17], վերջինս և «All My Friends Are Fake» երգերը միասին Spotify-ում 60 միլիոն սթրիմինգ ունեն[16]։ Մինի ալբոմի վերջին՝ «Stupid» սինգլն ունի 120 միլիոն սթրիմինգ[19]։ Երգը նաև ընդգրկվել է Իռլանդիայի և Կանադայի չարթերում[20]։ «Stupid»-ը Կանադայում ոսկե է հավաստագրվել, որը դարձել է նրա երրորդ հավաստագրումը հայրենիքում[13]։ Մինի ալբոմը, ինչպես նաև ալբոմի բոլոր երգերը փոքրատառով են ոճավորվում[18]։

2020–2021: «You Broke Me First» խմբագրել

2020 թվականի ապրիլին ՄաքՌեյը թողարկել է «You Broke Me First» սինգլը COVID-19 համավարակի ֆոնին՝ իր երկրորդ՝ «Too Young to Be Sad» մինի ալբոմին ընդառաջ[21][22]։ 2020 թվականի հունիսի կեսերին թողարկել է «Vicious» սինգլը ամերիկացի ռեփեր Lil Mosey-ի մասնակցությամբ[23]։ 2020 թվականի հուլիսին ՄաքՌեյը առաջադրվել է MTV Video Music Award մրցանակաբաշխության «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[24]։ Օգոստոսին նա նաև ելույթ է ունեցել արարողության նախնական շոուի ժամանակ[25]։ Նույն ամսին նա թողարկել է «Don't Be Sad» երգը[14], որը ոգեշնչված է իր կյանքից և մեկ օրում 170 հազար դիտում է հավաքել։ 2020 թվականի սեպտեմբերին նա առաջին անգամ հայտնվել է «Dork Magazine» երաժշտական ամսագրի այդ ամսվա շապիկին[26]։ 2020 թվականի նոյեմբերին նա նաև հայտնվել է «Notion» ամսագրի շապիկին[27]։

ՄաքՌեյը «You Broke Me First» երգով ելույթ է ունեցել 2020 թվականի օգոստոսին MTV Video Music Awards մրցանակաբաշխության նախնական շոուի ժամանակ այն բանից հետո[28][29], երբ իր երգը ՏիկՏոկ հարթակում հայտնի դարձավ և շահույթային մեծ հաջողություն ունեցավ ամբողջ աշխարհում։ 2020 թվականի սեպտեմբերին երգը ավելի քան 150 միլիոն լսումներ հավաքեց և դարձավ իր կարիերայի առաջին երգը, որն ընդգրկվեց Billboard Hot 100 չարթում[30]։ Ներկա պահին բոլոր հարթակներում երգն 800 միլիոն լսումներ ունի[21] և միայն Spotify-ում 500 միլիոն սթրիմինգ։ Երգը համաշխարհային հիթ դարձավ, ընդգրկվելով Ավստրալիայի, Բելգիայի, Կանադայի, ՖինլանդիաՅԻ, Լատվիայի, Մալայզիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Իռլանդիայի, Շոտլանդիայի, Սինգապուրի, Շվեդիայի և Միացյալ Թագավորության չարթերի թոփ 10-ում, դառնալով բոլոր երկրների չարթերում, բացի Իռլանդիայից, իր դեբյուտային երգը։ Հոկտեմբերի 21-ին նա երգով ելույթ է ունեցել «Jimmy Kimmel Live!» շոուի ժամանակ[31]։ Նույն ամսին նա՝ կանադացի երգիչ Ալլ Գաթիեի հետ համատեղ թողարկել է «Lie to Me» սինգլը։ Երգն ընդգրկվել է Կանադայի չարթում, դառնալով այնտեղ նրա երրորդ սինգլը[32]։ 2020 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել MTV Europe Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, կատարելով «You Broke Me First» երգը և բարձր է գնահատվել NME-ի և Billboard-ի կողմից, համարվելով երեկոյի լավագույն ելույթներից մեկը[33][34]։ 2020 թվականի դեկտեմբերին նա թողարկել է իր սպասվող ալբոմի երկրորդ՝ «R U OK» սինգլը[35][36]։

2021 թվականի հունվարին նա «You Broke Me First» երգը կատարել է Ջիմի Ֆելոնի երեկոյան շոուի ժամանակ[37]։ Հաջորդ օրը նա թողարկել է իր սպասվող մինի ալբոմի երրորդ՝ Rubberband սինգլը[38]։

2021 թվականի մարտի 3-ին նա թողարկել է «Slower» անվամբ մեկ այլ սինգլ և հայտարարել է իր երկրորդ՝ «Too Young to Be Sad» մինի ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է 2021 թվականի մարտի 26-ին և ներառում է «You Broke Me First», «R U OK», «Rubberband» և «Slower» սինգլները, ինչպես նաև ևս երկու՝ «Bad Ones» և «Wish I Loved You in the 90s» երգերը։ Նույն օրը Apple Music-ը նրան «Up Next» արտիստ անվանեց[21]։

Անձնական կյանք խմբագրել

2020 թվականի սկզբից ՄաքՌեյը հաճախում էր Արևմտյան Կանադայի ավագ դպրոց, սակայն իր ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով նա ստիպված էր առցանց դասերի հաճախել[11][39]։ 2021 թվականի հունվարին նա ավարտել է ավագ դպրոցը[38]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ Բարձրագույն դիրքը չարթերում
US
Heat

[40]
All the Things I Never Said 16
Too Young to Be Sad
  • Թողարկված՝ մարտի 26, 2021[21]
  • Լեյբլ՝ RCA
  • Ձևաչափ՝ սթրիմինգ, թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
CAN
[41]
AUS
[42]
BEL (FL)
[43]
IRL
[44]
NOR
[45]
NZ
[46]
SWE
[47]
SWI
[48]
UK
[49]
US
[50]
One Day[51] 2017 Ոչ ալբոմային սինգլներ
Hung Up on You[51]
Hard to Find[51]
Teenage Mind[51] 2018
Shoulder to Shoulder[51]
Distant[51]
Can't Get It Out[51]
Drown[51]
Slip[51] 2019
Kids Are Alright[51]
Tear Myself Apart[51] All the Things I Never Said
All My Friends Are Fake[51]
Stupid[51] 60 98
You Broke Me First 2020 8 7 4 3 4 12 7 13 3 17 Too Young to Be Sad
Vicious[51]
(Lil Mosey-ի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
Don't Be Sad[51]
Lie to Me[51]
(Ալլ Գաթիեի հետ համատեղ)
76
R U OK[51] Too Young to Be Sad
Rubberband[51] 2021 91
Slower[51] 74
«—» նշանակում է, որ այն չի թողարկվել այդ երկրում կամ չի ընդգրկվել տվյալ երկրի չարթում։

Որպես համագործակցող արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
All Day All Night
Myles Erlick-ը Թեյթ ՄաքՌեյի մասնակցությամբ)
2017 ME
Remembering
(Յուտակա Յամադան Թեյթ ՄաքՌեյի մասնակցությամբ)
2018 «Tokyo Ghoul:re»-ի սաունդթրեք
Boys Ain't Shit (ռեմիքս)
(Saygrace-ն Օդրի Միկայի և Թեյթ ՄաքՌեյի մասնակցությամբ)
2020 Ոչ ալբոմային սինգլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 Johnson, Tom (2020 թ․ մարտի 6). «On The Rise: Tate McRae». The Line of Best Fit (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  3. 3,0 3,1 Kim, Jae-Ha (2019 թ․ հոկտեմբերի 8). «Go Away With ... Tate McRae». Chicago Tribune. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 Di Orio, Laura (2015 թ․ հունիսի 4). «Up and Coming: Tate McRae». Dance Informa. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  5. «Tate McRae Trivia | 40 facts about the young singer». Useless Daily: Facts, Trivia, News, Oddities, Jokes and more! (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.
  6. 6,0 6,1 «Tate McRae, 12, Calgary dancer a Top 10 contestant on So You Think You Can Dance». CBC News. 2016 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  7. «Interview: Dancer and Singer Tate McRae». Everly Mag. 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «YYC Dance Project: A dance team with a dancer's best interests at heart». Dance Informa. 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. Hunt, Stephen (2013 թ․ հուլիսի 22). «Kevin Chen and Tate McRae, Calgary's new generation of artists». Calgary Herald. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  10. Pappaianni, Kayla (2020 թ․ հունվարի 31). «Tate McRae Is This Month's 'One To Watch' Artist!». CKIS-FM. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  11. 11,0 11,1 Volmers, Eric (2020 թ․ մայիսի 8). «Fast Track: Calgary teen Tate McRae's music career is exploding, but she still has to do her homework». Calgary Herald. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  12. Barnes, Kelsey (2020 թ․ փետրվարի 17). «There is an undeniable charm and a certain uniqueness to 16-year-old Canadian singer/songwriter Tate McRae». 1883 Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 «Gold/Platinum: Tate McRae». Music Canada (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  14. 14,0 14,1 Rose, Anna (2020 թ․ օգոստոսի 21). «Tate McRae releases brooding new single 'don't be sad'». NME. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Singer-Songwriter Tate McRae Signs to RCA Records». Music Connection (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  16. 16,0 16,1 Wass, Mike (2019 թ․ դեկտեմբերի 6). «Tate McRae Drops (Not At All) "Stupid" Single, Announces Debut EP». Idolator. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  17. 17,0 17,1 Moore, Sam (2020 թ․ հունվարի 24). «Tate McRae releases debut EP 'All The Things I Never Said'». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  18. 18,0 18,1 Whelan, Addie (2020 թ․ հունվարի 24). «Tate McRae Shares "all the things i never said" EP + Tour Dates». Beyond The Stage Magazine. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  19. Cantor, Brian (2019 թ․ դեկտեմբերի 28). «Tate McRae's 'Stupid' Blasts Past 4 Million Spotify Streams». Headline Planet (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  20. «Tate McRae Chart History (Canada CHR/Top 40)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 «Tate McRae Goes For a Stunning New Single 'slower'». Out Now Magazine. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  22. Rose, Anna (2020 թ․ ապրիլի 21). «Tate McRae releases new single 'You Broke Me First'». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  23. Rose, Anna (2020 թ․ հունիսի 19). «Tate McRae and Lil Mosey collaborate on new single 'vicious'». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
  24. Warner, Denise (2020 թ․ օգոստոսի 30). «Here Are All the Winners From the 2020 MTV VMAs». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  25. Hosken, Patrick (2020 թ․ օգոստոսի 24). «CHLOE X HALLE, JACK HARLOW, MACHINE GUN KELLY, AND MORE ARE YOUR VMA PRE-SHOW PERFORMERS». MTV. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  26. «Superstar-in-waiting Tate McRae is on the cover of this month's Dork». Dork. 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  27. «Tate McRae for Notion 88». Notion. 2020 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.
  28. Ray, Alyssa (2020 թ․ օգոստոսի 26). «Tate McRae Teases Her 2020 MTV VMAs Pre-Show Performance, New Music & More». E!. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  29. «Machine Gun Kelly & Travis Barker's VMAs Pre-Show Antics Nearly Upstaged The Main Event | MTV». MTV Australia (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին.
  30. Wass, Mike (2020 թ․ սեպտեմբերի 2). «Tate McRae Cracks Billboard Hot 100 With "you broke me first"». Idolator. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  31. Tube, Stage. «VIDEO: Tate McRae Performs 'You Broke Me First' on JIMMY KIMMEL LIVE!». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
  32. «Tate McRae Chart History (Canada Hot 100)». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  33. Lipshutz, Jason (2020 թ․ նոյեմբերի 8). «Watch Tate McRae Splash In With Searing 'You Broke Me First' at 2020 MTV EMAs». Billboard. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  34. Moore, Sam (2020 թ․ նոյեմբերի 9). «Watch Tate McRae's striking and stylish performance of 'You Broke Me First' at the MTV EMAs 2020». NME. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  35. «10 Cool New Pop Songs To Get You Through The Week: Tate McRae, Madison Beer, Victoria Justice & More». Billboard (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  36. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  37. Tube, Stage. «VIDEO: Tate McRae Performs 'You Broke Me First' on THE TONIGHT SHOW». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  38. 38,0 38,1 «INTERVIEW: ARTIST-TO-WATCH TATE MCRAE REFLECTS ON NEW SINGLE "RUBBERBAND," PERFECTIONISM, & HER UPCOMING EP». Atwood Magazine. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  39. Sang, Zach (2020 թ․ հունվարի 21). «Tate McRae Talks Stupid, all the things i've never said, Billie Eilish comparisons & more!» (Event occurs at 1:20). The Zach Sang Show. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  40. «Tate McRae - Chart History - Heatseeker Albums». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  41. «Tate McRae - Chart History - Canadian Hot 100». Billboard. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.
  42. «Discography Tate McRae». australian-charts.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
  43. «Discografie Tate McRae» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  44. «Top 100 Singles, Week Ending 13 November 2020». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 13-ին.
  45. «Discography Tate McRae». norwegiancharts.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  46. «NZ Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  47. «Veckolista Singlar, vecka 41». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 18-ին.
  48. «Discographie Tate McRae». hitparade.ch. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  49. «TATE MCRAE | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  50. «Tate McRae - Chart History - Hot 100». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 2-ին.
  51. 51,00 51,01 51,02 51,03 51,04 51,05 51,06 51,07 51,08 51,09 51,10 51,11 51,12 51,13 51,14 51,15 51,16 51,17 51,18 «Tate McRae - Singles & EPs». Apple Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  52. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2021 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
  53. «Ultratop − Goud en Platina – 2020». Ultratop. Hung Medien. Վերցված է November 21, 2020-ին.
  54. «BRIT Certified - bpi» (To access, enter the search parameter "Tate McRae"). British Phonographic Industry. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  55. «American certifications – Tate McRae». Recording Industry Association of America. Վերցված է December 9, 2020-ին.
  56. «New Zealand single certifications – Tate McRae – You Broke Me First». Recorded Music NZ. Վերցված է December 5, 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեյթ ՄաքՌեյ» հոդվածին։