Թեյախմություն Մուսոլինիի հետ (ֆիլմ)

«Թեյ Մուսոլինիի հետ» (անգլ.՝ Tea With Mussolini), 1999 թվականին Միացյալ Թագավորություն-Իտալիա[9] համատեղ նկարահանած կիսաինքնակենսագրական գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորն է իտալացի Ֆրանկո Ձեֆֆիրելլին[10]։ Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին[10]։

Թեյախմություն Մուսոլինիի հետ
իտալ.՝ Un tè con Mussolini
Երկիր Միացյալ Թագավորություն
 Իտալիա
Ժանրդրամա[1][2][3] և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1999 և հունվարի 6, 2000[4]
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորՖրանկո Զեֆիրելի[2][5][6][…]
Սցենարի հեղինակՋոն Մորթիմեր և Ֆրանկո Զեֆիրելի
ԴերակատարներՇեր[7][6][3], Ջոան Փլաուրայթ[5][7][6], Ջուդի Դենչ[5][7][6], Մեգի Սմիթ[7][6], Լիլի Թոմլին[7], Պինո Կոլիցցի[7], Կլաուդիո Սպադարո[7], Մասիմո Գինի[7], Պաոլո Սեգանտի[7], Մինո Բելլեի[7], Ջեքի Բեյսհարթ[7], Քրիս Լարքին[7], Մայքլ Ուիլյամս[7], Ռոբերտո Ֆարնեսի[8], Ջակոմո Գոնելլա[8], Ջաննա Ջակետտի[8] և Մայքլ Ուիլյամս[8]
ՕպերատորԴևիդ Ուոթքին
ՄոնտաժԹարիք Անվար
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրՖլորենցիա
ԿինոընկերությունMedusa Film
Տևողություն111 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆլորենցիա։ 1935 թվական։ Ծեր սրամիտ անգլուհիների խումբը հիանում է եռանդուն դուչեով, որն իրեն պահում է որպես ազնվայր։ Անգլիացիների գաղութի տիկնայք անցկացնում են օրերը՝ այցելելով թանգարաններ, զբոսախնջույքներ կազմակերպելով անգլիական ոճով, աշխարհիկ զրույցներ անում։

Անգլիայի դեսպանի այրին՝ լեդի Հեսթեր Ռենդոմը նույնիսկ Մուսոլինիի հետ թեյ է խմել՝ բարեխոսելով գաղութի անվտանգության համար, որպեսզի վերջինս զերծ մնա ֆաշիստների հարձակումներից։ Մերի Ուոլլեսի ղեկավարությամբ ծեր անգլուհիները հարուստ ամերիկյան հրեուհի Էլզայի օգնությամբ խնամում են փոքրիկ Լուկային, որը տեղական առևտրականի ապօրինի որդին է։ Լուկայի մայրը մահացած է։

Եվրոպայի վրա ամպեր են կուտակվում. Իտալիան պատերազմ է հայտարարում Մեծ Բրիտանիային։ Այժմ անհրաժեշտություն է առաջանում սովորել գերմաներեն և սիրել ողջ գերմանականը, քանի որ «Անգլիայի ժամանակն անցել է» (այսպես ասում էր Լուկայի հայրը)։ Շուտով բոլորին աքսորում են Սան Ջիմինյանո։

Ֆիլմի սյուժեն ավարտվում է 1944 թվականին, երբ շոտլանդական զորքերը և պարտիզանները (որի շարքերը համալրել էր մեծացած Լուկան) ազատագրում են Սան Ջիմինյանոն գերմանացիներից։ Կանայք կարողանում են գերմանացիներից փրկել բնակավայրում գտնվող ամրոցը։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ֆրանկո Ձեֆֆիրելլի
  • Սցենարիստ՝ Ջոն Մորթիմեր
  • Պրոդյուսերներ՝ Քլայվ Փարսոնս, Ռիկարդո Տոցցի, Ջիովաննելլա Ձաննոնի, Ֆրեդերիկ Մյուլլեր
  • Գործադիր պրոդյուսեր՝ Մարկո Չիմենզ
  • Կոմպոզիտորներ՝ Ստեֆանո Առնալդի, Ալեսսիո Վլադ
  • Օպերատոր՝ Դևիդ Ուոտկին
  • Մոնտաժ՝ Տարիկ Անվար
  • Կոստյումներ՝ Աննա Աննի, Ջեննի Բիվան, Ալբերտո Սպիացցի

Մրցանակներ խմբագրել

Մրցանակ խմբագրել

  • 2000 - BAFTA՝ Մեգի Սմիթ, երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր
  • 2000 - Հոլիվուդի գրիմարարների և ոճաբանների գիլդիայի մրցանակ՝ լավագույն սանրվածք և լավագույն գրիմ
  • 2000 - Արծաթե ժապավեն՝ Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի կողմից՝ Աննե Աննի, Ալբերտո Սպիացցի՝ լավագույն կոստյումների համար

Նոմինացիաներ խմբագրել

  • 1999 - Ոսկե թրեյլեր (Golden Trailer Awards)
  • 2000 - Ջեննի Բիվան, Աննե Աննի, Ալբերտո Սպիացցի՝ BAFTA լավագույն կոստյումի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել