Թելման Զուրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թելման Սուրենի Զուրաբյան (հունվարի 15, 1934 կամ դեկտեմբերի 7, 1934, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Երևանում[1]), հայ արվեստաբան, լրագրող։
Թելման Սուրենի Զուրաբյան | |
---|---|
Ծնվել է | 1934, դեկտեմբերի 7 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1979, նոյեմբերի 3 |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Երևան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Կենսագրություն խմբագրել
Թելման Զուրաբյանը ծնվել է Թբիլիսիում, ինժեներ-շինարար Սուրեն Իվանի Զուրաբյանի ընտանիքում։ 1960 թվականին ավարտել է Մոսկվայի շինարարական ինստիտուտը։ Զբաղվել է մայր հայրենիքից դուրս ապրող (մասնավորապես մոսկվայաբնակ) երևելի հայերի գործունեության (Մարիետա Շահինյան, Հ. Բաբաջանյան, Հ. Բաղրամյան, Տ. Պետրոսյան և ուրիշներ) և Հայաստանի հետ նրանց կապերի լուսաբանմամբ։ Հավաքել, մոռացությունից փրկել, ի մի է բերել նաև հանրությանը քիչ ծանոթ հայ, հատկապես «Թիֆլիսյան դպրոցի», արվեստագետների ստեղծագործությունները։ «Երջանկության ալիքները» Թիֆլիսում տարբեր ժամանակներում ապրած նկարիչների, նաև Կարապետ Գրիգորյանցի մասին պատմող արժեքավոր գործ է[2]։
Եղել է ԽՍՀՄ Ժուռնալիստների, ՀԽՍՀ Նկարիչների միությունների անդամ։
Երկեր խմբագրել
- Волны счастья. Зурабян Тельман Суренович, Ереван, Советакан грох, 1981, 296 с.
- Տարբեր ժամանակների գույներ, 1970։
- Несмолкаемое эхо, Зурабян Тельман Суренович, Ереван, Айастан, 197, 244 стр. .
- Անլռելի արձագանք, 1976։
- Торос Рослин, Зурабян Тельман Суренович , Ереван, Советакан грох, 1978, 344 с.
- Թորոս Ռոսլին, ռուսերեն՝ 1979, հայերեն՝ 1986:
- Երջանկության ալիքներ, 1981։
- Волны счастья: [ Эссе ], Зурабян Тельман Суренович, Баяндур А, [ред.]. Ереван, Сов. грох, 1981.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Թելման Զուրաբյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.