Թբլղու
Թբլղու, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Խաչեն գետի հովտում` 950 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 51 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 40 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Թբլղու | ||
ադրբ.՝ Damğalı | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 176[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թբղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն խմբագրել
Համայնքը լեռնային է, ունի 466,51 հա տարածք, որից 279,32 հա գյուղատնտեսական նշանակության, 142,82 հա անտառային հողեր։ Թբլղու համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի Քոլատակ վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Տզզանի», «Սաքի ապոր», «Դարզին թավ», «Շորին ծորի», «Վանքի տակի» և «Լըսնըտեղի»։
Թբլղուն Արցախյան ազատամարտին խմբագրել
1989 թվականին Թբլղուում կազմավորվել է աշխարհազորային և կամավորական ջոկատներ, որոնք առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի (Կիչան, Ղազանչի, «Պուշկենյալ» բարձունք, Մաղավուզ, Մատաղիս, Չայլու) և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Գրիգորյանը, Մ. Իսրայելյանը, Ս. Մկրտումյանը, Է. Բեգլարյանը, Է. Մարտիրոսյանը։ Թբլղուից զոհվել է 1 ազատամարտիկ[2]։
Բնակչություն խմբագրել
2015 թվականին Թբլղու համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 158 մարդ, կա 46 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 179 | 167 | 179 |
Տնտեսություն խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել
Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XVIII-XIX դդ.), ամրոց «Աղուեն» (XII-XIII դդ.), խաչքար (XIII դ.), եկեղեցի (XIII դ.):
Հասարարակական կառույցներ խմբագրել
2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Քոլատակի միջնակարգ դպրոցի Թբլղուի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 7 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 209։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 158.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 160)։ |