«Թարմ արյուն» (անգլ.՝ Fresh Blood), Ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի յոթերորդ սերիան։

Թարմ արյուն
ՍերիալԳերբնականը
ԸնկերությունThe CW
ՌեժիսորԿիմ Մեներս
Գլխավոր
դերերում
Լոուրեն Քոհեն, Մերսեդես ՄակՆաբ, Ջարեդ Պադալեկի, Ջենսեն Էքլս, Daniella Evangelista?, Մայքլ Մասսի, Matthew Humphreys? և Սթերլինգ Կ. Բրաուն
Լեզուանգլերեն
ՍցենարիստՍերա Գեմբլ
Red Sky at Morning? Շատ գերբնական Ամանոր

Սյուժե խմբագրել

Գորդոն Ուոկերը հանդիպում է Բելայի հետ և ատրճանակի փողը նրա վրա պահելով սպառնում է որպեսզի նա ասի, թե որտեղ է գտնվում Սեմ Վինչեստերը։ Նա սպառնալիքներին ուշադրություն չի դարձնում, և Գորդոնին պայման է առաջարկում։ Բելան Դինին է զանգում, և իմանում է, թե որտեղ է նա գտնվում Սեմի հետ միասին, իսկ Գորդոնը իր հերթին չար ուժերի դեմ վզնոցը նրան է տալիս։

Սեմը և Դինը վամպիրների հետքերով են գնում, և մի մարդու են գտնում, ով ամբողջությամբ արյունահոսում էր։ Փորձելով դեպի իրեն բերել վամպիրին, Դինը ձեռքի վրա կտրվածք է անում։ Արյան հոտի վրա Լյուսի անունով մի վամպիր է գալիս։ Դինն աղջկան դեպի իրեն է կանչում, սակայն երբ նա ժանիքներով պատրաստվում էր հարձակվել Դինի վրա, նա հանում է մահացածի արյունով ներարկիչը, խրում է նրա պարանոցին։

Վինչեստերները վամպիրին սենյակ են բերում և կապում են։ Եղբայրները փորձում են իմանալ, որտեղ է գտնվում նրա խումբը, սակայն աղջիկը ոչինչ չհասկանալով ասում է , որ ինչ որ բան է խմել, և հիմա իրեն լավ չի զգում։ Աղջիկը պատմում է, որ սրճարանում ինքը Դիկսոն անունով մի տղայի հետ է հանդիպել, ով նրան խմիչք է հյուրասիրել։ Դինը հասկանում է, որ այդ տղան խմիչքի մեջ վամպիրի արյուն է լցրել, այդ ամենի արդյունքում Լյուսիին վարակելով։ Եղբայրները հասկանում են, որ չեն կարող օգնել նրան, և Դինը թրով կտրում է նրա գլուխը։

Գորդոն Ուոկերը իր ընկեր Կուբրիկի հետ գալիս է տուժած տղամարդու մոտ։ Նա պատմում է վամպիրի հարձակման և երկու եղբայրների մասին, ովքեր իրեն փրկել են։ Գորդոնը հասկանում է որ այդ երկու տղաները Վինչեստեր եղբայրներն էին։

Սեմը և Դինը գալիս են այն սրճարանը, որտեղ իմանում են որ քաղաքում ևս երկու աղջիկ է կորել։ Դինը մի տղայի է տեսնում, ով ակումբից դուրս է գալիս մի աղջկա հետ։ Դիկսոնը վամպիրի արյունով ներարկիչն աղջկա բերանին է մոտեցնում, սակայն Դինը վազելով տղային հարվածում է։ Նա ընկնում է, իսկ արյունը թափվում է։ Դիկսոնը հարվածում է Դինին և փախչում է։ Եղբայրները նրա ետևից են վազում, սակայն զինված Գորդոնին և Կուբրիկին են հանդիպում։ Գորդոնը սկսում է կրակել, սակայն եղբայրները կարողանում են փախչել։ Իսկ Գորդոնը դառնում է Դիկսոնի զոհը։

Վինչեստերները իրենց սենյակում նստած փորձում են հասկանալ, թե ինչպես է Գորդոնը իմացել իրենց գտնվելու վայրը, և Դինը հասկանում է, որ Բելան իրենց դավաճանել է։

Այդ ժամանակ Գորդոնը արթնանում է վամպիր Դիկսոնի որջում, որտեղ, ինչպես ինքը, երկու աղջիկ նույնպես կապված էին։ Գորդոնի հետ խոսելու ժամանակ Դիկսոնը բացատրում է, որ իր ցեղը վերանում է, և այդ պատճառով նա ստիպված անմեղ մարդկանց վամպիրների է վերածում։ Դիկսոնը իր ձեռքի, իսկ հետո Գորդոնի ձեռքի վրա կտրվածք է անում, ինչից հետո նրա արյունը իր արյան հետ է խառնում։

Բելան փորձում էր քավել իր մեղքը Վինչեստերների առաջ, և դրա համար զանգում է Դինին և ասում, թե որտեղ է գտնվում Գորդոնը։ Այդ ժամանակ Գորդոնը Դիկսոնի որջում սպանում է մի մարդու, ով իր առաջ էր հայտնվել։

Վինչեստերները գալիս են Դիկսոնի որջը և Դիկսոնից իմանում են, որ նա Գորդոնին վամպիր է դարձրել։ Այդ ժամանակ Գորդոնը գալիս է այն հյուրանոցը որը վարձել էր Կուբրիկի հետ, և պատմում է թե ինչ է տեղի ունեցել։ Կուբրիկը հանում է դանակը որպեսզի սպանի Գորդոնին, սակայն նա առաջ է անցնում, Կուբրիկին ձեռքով հարվածելով։

Վինչեստերները փորձում են գտել այն վայրը, որի մասին իրենց ասել էր Բելան։ Սակայն այդտեղ Դինի հեռախոսին է զանգում Գորդոնը, և ասում է որ նա Սեմի հետ միասին գան ֆաբրիկա, որտեղ ինքը գտնվում է։ Դինը հրաժարվում է այդ առաջարկությունից, սակայն Գորդոնը հասկացնում է Դինին, որ ինքը գերի է վերցրել մի աղջկա, և եղբայրներն այլընտրանք չեն ունենում։

Սեմը և Դինը գալիս են այն ֆաբրիկան, որի մասին ասել էր Գորդոնը, և գտնում են աղջկան, որին Գորդոնը գերի էր պահում։ Պահոցի մի մասը փուլ է գալիս, և երկու եղբայրներին առանձնացնում է իրարից։ Հանկարծակի լույսը հանգչում է և Գորդոնը Սեմի առջև է հայտնվում։ Սեմը հանում է թուրը, փորձելով սպանել Գորդոնին։ Այդ ժամանակ աղջիկը` որ Դինի մոտ էր գտնվում, հարձակվում է նրա վրա, և Դինը հասկանում է, որ Գորդոնը նրան նույնպես վամպիր էր դարձրել։ Դինը հասցնում է սեղմել ատրճանակի սեղմակը, և աղջիկը գետնին է ընկնում:Գորդոնը փորձելով սպանել Սեմին հարձակվում է նրա վրա և վերցնում է նրա ձեռքի թուրը։ Սեմին օգնության է հասնում Դինը, սակայն Գորդոնը նրան պատին է խփում, և նա կորցոնւմ է գիտակցությունը։ Գորդոնը մոտենում է Դինին և ժանիքներով նրա վզին է կպչում։ Սեմը շտապում է օգնել եղբորը, սակայն Գորդոնը Սեմին շենքի մյուս մասն է գցում։ Սեմը վերցնում է ձեռքի տակ ընկած թոկը, և դրանով խեղդում է Գորդոնին, մինչև նրա գլուխը ուսերի վրայից չի թռչում։

Սերիայի վերջում Դինը նորոգում է մեքենան։ Սակայն հասկանալով որ շուտով դժոխք է ընկնելու, որոշում է սովորեցնել Սեմին, թե ինչպես է դա արվում։

Դերերում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել