Թարգմանչաց վանք (Նորակերտ)
Թարգմանչաց վանք, հայկական առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա[1]։ Վանքն ավերվել է 1997-2006թթ ընկած ժամանակահատվածում[2]։
Թարգմանչաց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Քառամույթ եռանավ բազիլիկա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Որդուարի շրջան |
Տարածաշրջան | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Հասցե | Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա։ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 1662 |
Ներկա վիճակ | Ավերված |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ճարտարապետ | Եսայի վարդապետ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1662 թվական |
Կառուցման ավարտ | 17-րդ դար |
Հիմնադրված | 1662 |
Առաջին հիշատակում | 17-րդ դար |
Փակված է | 2006 |
Շինանյութ | Սրբատաշ և կիսամշակ բազալտ |
Պատմություն խմբագրել
Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ Վերանորոգվել էր 18-րդ դարում։
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցին կառուցվել էր 1662 թվականին և գտնվում էր Նորակերտ գյուղի կենտրոնական մասում, հարթ տարածության վրա[3]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին քառամույթ եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ։ Կառուցված էր սրբատաշ և կիսամշակ բազալտից։ Կառուցող Եսայի վարդապետն էր։
Հորինվածքը բաղկացած էր արևելյան կողմում գտնվող կիսաշրջանաձև խորանից, զույգ ավանդատներից և աղոթասրահից։ Աղոթասրահի չորս քառակուսի կտրվածքով մույթերով եկեղեցին բաժանվել էր երեք նավ։ Միակ մուտքը արևմտյան կողմից էր։ Զարդաքանդակներ, պատկերաքանդակներ և որմնանկարներ չի ունեցել։
Եկեղեցու խորանը և ավանդատները լուսավորվում էին արևելյան որմի մեկական նեղ սլաքաձև լուսամուտներով, իսկ աղորասրահը՝ հյուսիսային և հարավային որմերի նույնանման երեքական լուսամուտներով և արևմտյան ճակատում, մուտքից վերև բացված մեկ լուսամուտով։ Եկեղեցում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում նրա խորանը, որի հատակը համահավասար էր աղոթասրահի հատակին։
Ինչպես ներքին տարածությունը, այնպես էլ արտաքին հարդարանքը զուսպ էր։ 17-րդ դարի վերանորոգման ժամանակ հյուսիսային և հարավային ավանդատների բարավորներին ագուցվել էր մեկական քանդակազարդ խաչքար։ Խաչքարերը ունեին 1.5 մետր բարձրություն և 0.8 մետր լայնություն, որոնց վրա կային հնաոճ խաչաքանդակներ։ Խաչքարերից մեկը նվիրված էր «պարոն Լսինին»
Պարիսպ և օժանդակ շինություններ խմբագրել
Եկեղեցու շուրջը գոյություն է ունեցել վանքապատկան շինություններ և պարիսպ։
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
- Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
- Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
- ↑ Khatchadourian, Lori; Smith T., Adam; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 140–143. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
- ↑ Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012, էջ 24։