Թարգմանչաց վանք (Այգեշատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)

Թարգմանչաց վանք, վանք Հայաստանի Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում, պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում[2]։

Թարգմանչաց վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և վանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱյգեշատ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հոգևոր կարգավիճակչգործող
Հիմնական ամսաթվերը7-րդ դար
Ներկա վիճակավերակներ, վերականգնվում է
Կազմված էԳերեզմանոց և Պարիսպ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՍուրբ Թարգմանչաց տոն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ6-րդ դար
Կառուցման ավարտ7-րդ դար
Հիմնադրված7-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Targmanchats Vank Վիքիպահեստում

Հիշատակություններ խմբագրել

Բնակիչները, որ անցած դարի ռուս-պարսկական պատերազմների ժամանակ այստեղ են եկել Խոյից, տաճարը կոչում էին Սուրբ Մարիամ Աստվածածին։ Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանն Թարգմանչաց է կոչվել եկեղեցին։ Թորոս Թորամանյանը հաղորդում է[3]

  «Մեսրոպ եպիսկոպոս Սմբատյանը Թարգմանչաց վանք անունը կուտա եղեր այս ավերակին, բայց ինչ ապացույցների վրա հիմնված, ինձ հայտնի չէ։»  
  ««Թարգմանչաց վանք», շինողը անհայտ, կգտնվի Էջմիածնեն Օշական գնալու ճանապարհին ձախ կողմը, Էջմիածնեն քիչ հեռու․ Հռիփսիմեի ևևն ու ոճը ունի, անկասկած է 7-րդ դարուն պատկանելը»
- Թորոս Թորամանյան, Աշխատությունների ժողովածու, 1942 թվական, էջ 246
 
  «Նախապես գնացի գյուղի արևելյան կողմում գտնված կիսավեր եկեղեցին, որուն արևելյան կողմը մինչև գմբեթի թմբուկի պսակը դեռ կանգուն է։ Հատակագիծը չափագրեցի, որչափ որ գոյություն ուներ, սա շատ նման է հատակագծով Էջմիածնի մոտ Հռիփսիմեի վանքին, ամենայն հավանականությամբ այս ևս 7-րդ դարու շինություն է։»
- Թորոս Թորամանյան, Աշխատությունների ժողովածու, 1942 թվական, էջ 250
 

Ճարտարապետություն խմբագրել

Ներկա վիճակ խմբագրել

Տաճարը մինչև անցյալ դարի կեսերը եղել է կանգուն։ Կործանվել է ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ժամանակ։ Տաճարի գմբեթի արևելյան հատվածը հենված է գմբեթակիր կամարի վրա գոյատևել է մինչև 1926 թվականը։ Այժմ կանգուն է տաճարի հյուսիս-արևելյան անկյունը միայն՝ արևելյան խորանի, հյուսիս-արևելյան ավանդատան ու 3/4 խորշի և հարավ-արևելյան ավանդատան մի մասի ներքնամասերը միայն՝ մինչև գմբեթիակիր կամարների հիմքը։ Տաճարի մյուս մասերը մեծ զանգվածների ձևով ընկած են իրենց երբեմնի տեղերեից ոչ հեռու։ Այդ զանգվածները վերին աստիճանի ամրակուռ են, շաղախը՝ կարծր։ Շինության կործանումն ինչ-որ երկրաշարժի վերագրել ալներև ահհիմն է[2]։

Տաճարը կառուցված է եղել տեղական սև և մասամբ շագանակագույն մեջ չափերի տուֆաքարով և կրաշաղախով։ Շարքի քարերի բարձրությունը ճակատներում 50-70 սանտիմետ է, ներսի պատերում՝ 40-50 սանտիմետր։ Շարքերը և կարերը կանոնավոր են, քարերը մշակված են սրբատաշ, եզրագծերը՝ ճիշտ։

Ճարտարապետական ձևեր խմբագրել

Տաճարում գործադրված ճարտարապետական ձևերը պարզ են, զուսպ, կերտված չափի և համաչափության նուրբ զգացումով, նրանց միջև ակներև է ներքին ներդաշնակություն, որ արտահայտվում է մասերում և ամբողջի մեջ վեհ հանգստությամբ։

Շինության ներսում բացակայում է քանդակը։ Ուղղանկյուն հիմքի վրա բարձրացող ուրմնամույթերի խոյակները պարզ խորանարդներ են, որ դեպի վերև թեթևակի լայնանում են, փոխանցվում ոչ լայն եզրաշերտի։ Դրանց հենվող գմբեթակիր կամարները կողադեմ չունեն, կամարաքարերը երկարությամբ դրված են կամարի ուղղությամբ։ Կողադեմ չունեն նաև գմբեթային փոխանցման համակարգի տրոմպի կամարները։

Գմբեթաթմբուկի հիմքով անցնող գոտին, որ ունի մոտ կես քարի բարձրություն, ապտից դուրս փոքր չափով։ Այն մի սլաքար է, որի ներքին եզրը կլորացվել է, տրվել է գլանի ձև։ Գմբեթաթմբուկի ներսում, պատի հարթությունից փոքր չափող առաջացած, նույնպես առանց կողադեմի հարթ որմնասյուակամարաշար է, դրանցից ութի մեջ պատուհաններ են, մյուս ութը՝ խուլ են՝ հարթ պատի ձևով։ Գմբեթաթմբուկի ներսում կանգուն մնացած երեք կամարների վրայից դեպի գմբեթի գագաթն են ձգվում հարթ եզրագծով քարակերտ ջլաղեղներ։ Այդպիսիք գմբեթում եղել են ընդամենը 12-ը՝ երեքական հատ ամեն խորանի վերևում, որոնցով և ստեղծվել է գմբեթածածկի դեկորատիվ խաչը։

Տաճարի արտաքին ճակատների վրա տեղ գտած զարդաձևերը նույնպես զուսպ են և փոքրաթիվ։

Տաճարի արևելյան, հյուսիսային և հարավային ճակատները օժտված ենսեղանաձև հիմքով և հատած կիսակոնաձև վերնամաս ունեցող զույգ խորշերով, որոնք իրենց չափերով ու ճակատների հարթության վրա գրաված դիրքով տաճարի ամբողջական հորինվածքի հետ ներդաշնակ ենու համաչափ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 153, էջեր 153 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  3. Թորոս Թորամանյան, Աշխատությունների ժողովածու, 1942 թվական, էջ 215
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 150