Թատրոն բարեկամ մանկանց
պարբերական
«Թատրոն բարեկամ մանկանց», երկշաբաթյա մանկական պատկերազարդ հանդես։
Թատրոն բարեկամ մանկանց | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1876 |
Գրասենյակ | Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | 1878 |
Պատմություն խմբագրել
Լույս է տեսել 1876-1878 թվականներին Կ. Պոլսում։ Խմբագիր-հրատարակիչներ՝ Հակոբ Պարոնյան, Կ. Յազմաճյան։
Մանկական առաջին հայկական պարբերականներից է։ Տպագրել է բնագիտությանը, պատմությանը, աշխարհագրությանը վերաբերող հոդվածներ, Մ. Մամուրյանի և Ռ. Պերպերյանի ստեղծագործություններից։ Ունեցել է հանելուկների, զվարճալիքների և խաղերի բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |