Թավշածառ, (Phellodendron), սատապազգիների ընտանիքի երկտուն ծառերի ցեղ։ Տերևները բարդ են, կենտ փետրաձև, ծաղիկները՝ մանր, կանաչավուն, հավաքված հուրանաձև ծաղկաբույլում։ Պտուղը սև է, կորիզաձև։ Լավ մեղրատու է, փոշոտվում է մեղուների միջոցով։

Ամուրյան Թավշածառ

Մոտ 10 տեսակ հայտնի է Արևելյան Ասիայում, 2-ը՝ Աախալինյան Թավշածառ (Ph. sachalinense) և Ամուրյան Թավշածառ (Ph. amurense), նաև Ռուսատանում։ Ամուրյան թավշածառը 25–30 մ բարձրության, 70–80 սմ տրամագծով ծառ է։ Առաջացնում է խցանային ամուր շերտ, որն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով, բնափայտը՝ կահույքի, դահուկների, ֆաներայի պատրաստման համար։ Լուբից ստանում են դեղին ներկանյութ և տաննիդներ։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թավշածառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 143