Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա, հասարակական կազմակերպություն, որը համախմբում է թանգարանների, պատկերասրահների ընկերներին, աջակիցներին ու կամավորներին։

Պատմություն խմբագրել

«Թանգարանների աշխատողների և բարեկաﬓերի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին։ Հանրապետության 50-ից ավելի թանգարանների աշխատակիցներ անդամակցում են կազմակերպությանը։ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան նպատակ ունի բնագավառի բոլոր շահագրգիռ մասնագետների համագործակցությամբ՝ նպաստել Հայաստանում թանգարանային աշխատողների համախմբմանը, ոլորտի զարգացմանը, շուկայական տնտեսական պայմաններին համապատասխան՝ մասնագիտական կադրերի պատրաստմանը, հասարակության լայն շերտերի հետ տարվող աշխատանքների արդիականացմանը։ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնադրման օրվանից իրականացրել է սոցիալ-մշակութային նախագծեր, մասնագիտական վերապատրաստմանն ուղղված դասընթացներ, խորհրդատվություն, վարժանքներ։

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան ԻԿՕՄ–ի հայկական թանգարանների ազգային կոﬕտեի հետ համատեղ հրատարուկում են «Թանգարան» աﬔնամյա գիտական-մեթոդական հանդեսը, որի նպատակն է խթանել Հայաստանում թանգարանագիտական, գիտամեթոդական ուսումնասիրությունների և թանգարանների մասին տեղեկատվության տարածմանը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել