Թանգարանները գիշերը (անգլ.՝ Museums at Night), տարին երկու անգամ անցկացվող փառատոն, որը կազմակերպվում է Մեծ Բրիտանիայի թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվում, մշակութային ժառանգության օբյեկտներում և որի ընթացքում թանգարանները բաց են լինում ուշ ժամերին, նաև` գիշերները, անց են կացվում հատուկ միջոցառումներ։ Այն կապված է եվրոպական Թանգարանների միջազգային օրվա ծրագրի հետ[1] և անցկացվում է մայիսի և հոկտեմբերի վերջին, հանգստյան օրերին։

DJ Yoda-ն ելույթ է ունենում Օդուժի արքայական թանգարանում, Հենդոնում, որպես 2014 թվականի Թանգարանները գիշերը միջոցառման մաս

Թանգարանները գիշերը ծրագիրը հիմնադրվել է Անգլիայի արվեստի խորհրդի կողմից և կառավարվում է Culture24-ի կողմից[2]։ 2009 թվականի Թանգարանները գիշերը միջոցառման ընթացքում Մեծ Բրիտանիայի մշակութային և ժառանգության վայրերում ցուցադրել է 157 իրադարձություն` գրավելով ավելի քան 34.000 այցելուների[3]։

Թանգարանները գիշերը միջոցառումը միավորում է մշակութային և ժառանգության ծրագրեր` առաջարկված Միացյալ Թագավորության շատ քաղաքների բազմաթիվ կազմակերպությաունների կողմից, այդ թվում`Սթոքփորթը[4], Բաթը[5], Դորչեսթերը[6],, Նորվիչը[7], Լիվերպուլը[8] և Նյուքեսլ Գեյթսհեդը[9]։ Փառատոնի ընթացքում անցկացված ամենամեծ ծրագիրը կազմակերպվել է Նյուքեսլ Գեյթսհեդում` զբաղեցնելով ավելի քան 50 վայրեր և կրելով «Ուշ ցուցադրություններ» վերնագիրը[10]։

Մասնակիցներ խմբագրել

Թանգարանների և այլ մշակութային հաստատությունների միջև անցկացվող «Միացիր» մրցույթը ներգրավում է արվեստագետների, որոնք արվեստի գործեր են ստեղծում փառատոնի օրերի համար[11]։

2013 թվականի մայիսի Թանգարանները գիշերը ծրագրի «Ուշ ցուցադրություններ» ծրագրով մասնակցած արվեստագետներից մեկը եղել է Ջուլիա Վոգլը, ով ջահ է ստեղծել հանդիսատեսի օգնությամբ` օգտագործելով վերամշակված պլաստիկ 2500 շիշ[12]։ Դեյվի և Քրիստին ՄաքԳուիրները մասնակցել են Թանգարանները գիշերը փառատոնին 2015 թվականի նոյեմբերին Սթարքերսի հետ` կենդանացնելով Ուիլիամսոնի արվեստի պատկերասրահի և թանգարանի Փաուլին արձանն անիմացիայի միջոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nuit des Musées website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 16-ին.
  2. «What is Museums at Night?». Museums at Night. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  3. «Museums at Night 2009 Evaluation Report». Culture24. 2009 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  4. «Culturefeast: Museums at Night». Visit Stockport website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  5. «Museums at Night 2010». The Roman Baths, Bath website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  6. «Dorchester Museums at Night Success». DorchesterDorset.com blog. 2010 թ․ մայիսի 18. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  7. «Museums at Night». Heritage City website. Norwich HEART. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  8. Ian Jackson (2010 թ․ ապրիլի 16). «Liverpool Light Night - Friday 14 May 2010». Art in Liverpool blog. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  9. «The Late Shows». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  10. http://tyneandwear.sky.com/events/article/20818/the-late-shows-artists-limber-up-for-after-dark-events Արխիվացված 2013-03-28 Wayback Machine India Adams reporting in 2012 for Sky "the UK's largest Museums at Night event".
  11. http://museumsatnight.org.uk/connect/ Արխիվացված 2021-06-04 Wayback Machine Museums at Night Connect
  12. http://www.culture24.org.uk/art/art433736 Արխիվացված 2021-06-04 Wayback Machine Culture24 interview.

Արտաքին հղումներ խմբագրել