Թայմս Սքվերի ամանորյա գունդ

Թայմս Սքվերի ամանորյա գունդ (անգլ.՝ Times Square Ball), այսպես ասած ժամանակի գունդ տեղադրված Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակի շենքերից մեկի վրա։ Այն կարևոր նշանակություն ունի ԱՄՆ-ում ամանորը տոնելու հետ։

Թայմս Սքվերի ամանորյա գունդ
անգլ.՝ Times Square Ball
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՏեղագրությունԹայմս Սքվեր, Մանհեթեն, Նյու Յորք
🌐timessquareball.net(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23։59-ին այդ գունդը իջեցվում է 23 մ բարձրությունից և հենց կեսգիշերին հասնում հատակին, ինչով էլ փաստորեն խորհրդանշվում Նոր Տարվա գալուստը։ Առաջին անգամ գունդը իջեցվել է 1907 թվականին[1][2]։ Այդ ժամանակից սկսած ամեն տարի անցկացվում է այս արարողությունը, բացառությամբ 1942-1943 թվականների։ Գունդը այս ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, սկզբում այն ունեցել է մետաղական և փայտե կառուցված տասնյակ շիկացման լամպերով, կշռել է 317 կգ և ունեցել է 1,5 մ տրամագիծ[2]։

Ներկայումս այն պատրաստվում է բյուրեղիկներից և հազարավոր լուսադիոդներով։ Ժամանակակից գունդն ունի 3.6 մ տրամագիծ և կշռում է ավելի քան 5,4 տոննա[2][3][4][5], որը պատրաստված է 2,7 հազար եռանկյունիներից[5]։ Այն պատրաստել են Իռլանդիայի Waterford Crystal ընկերության բյուրեղապակու վարպետները[5]։ Ամանորի այս խորհրդանիշը ամեն տարի նորից է պատրաստվում, փոփոխվում է միայն բյուրեղապակյա եռանկյունների տեղերը[5]։ Գնդի իջեցմանը ներկա է լինում մինչև մեկ միլիոն հանդիսատես[6][5], իսկ արարողությունը հեռարձակվում է հեռուստատեսությամբ ու համացանցով[7]։

Նման միջոցառումներ անցկացվում են նաև ԱՄՆ-ի այլ նահանգներում։

Պատմություն խմբագրել

 
Ամանորյա գունդը 2009 թվականին:

Ավելի քան մեկ դար անցկացվող այս հայտնի տեսարանը տեսնելու համար հրապարակում հավաքվել է ավելի քան 1 մլն մարդ, որոնց թվում եղել են և՛ քաղաքի բնակիչներ, և՛ զբոսաշրջիկներ՝ չնայած այն հանգամանքին, որ այդ ժամերին քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը մոտավորապես -11°С է եղել[5]։ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ամանորյա գիշերը այստեղ այդքան ցուրտ եղել է միայն 1962 թվականին[5]։

2017 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան ամանորյա հանդիսություններ են տեղի ունենում Թայմս Սքվեր հրապարակում[5]։ Կեսգիշերից մի քանի ժամ առաջ Թայմս Սքվերում ելույթներով հանդես են եկել տասնյակ կատարողներ[5]։ Նրանց թվում եղել են Մրայա Քերին, Նիլ Դայմոնդը, Նիք Ջոնասը, Կամիլա Կաբելոն և ուրիշներ[5]։ Կեսգիշերից մեկ րոպե առաջ Թայմս Սքվերի երկնաքերերից մեկի տանիքից հսկա բյուրեղապակյա գունդը սկսել է աստիճանաբար իջեցվել և իր ամենացածր կետին հասել է այն ժամանակ, երբ սկսվել է 2018 թվականը, որով ազդարարվել է Ամանորի սկիզբն ԱՄՆ-ի արևելքում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ileana Llorens (2011 թ․ դեկտեմբերի 30). «Watch Ball Drop: 2012 New Year's Eve Celebration In Times Square, New York City» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  2. 2,0 2,1 2,2 Danielle Schneider (2011 թ․ դեկտեմբերի 31). «On this day in NY history: First New Year's ball dropped in Times Square, 1907» (անգլերեն). Examiner.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  3. Michelle Castillo (2010 թ․ դեկտեմբերի 31). «The Technological History Behind The NYE Ball» (անգլերեն). Time. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  4. Lauren Sher (2011 թ․ դեկտեմբերի 30). «Ring in 2012: 12 Facts About the New Year's Eve Ball» (անգլերեն). ABC News. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 «Նյու Յորքում բյուրեղապակյա գնդի իջեցմամբ ազդարարվել է Ամանորի սկիզբն ԱՄՆ-ի արեւելքում». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 5-ին.
  6. Sarah B. Boxer (2007 թ․ դեկտեմբերի 31). «NYC ball drop goes 'green' on 100th anniversary» (անգլերեն). CNN. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  7. 1234newyear. «New York Times Square Ball Drop LIVE». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել