Թամար Մելքումյան
հայ դերասան
Թամար Բաղդասարի Մելքումյան, (դեկտեմբերի 13 (26), 1914[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 4, 1981[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային դերասանուհի, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1961)։
Թամար Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13 (26), 1914[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 4, 1981[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
1931 թվականին ընդունվել է Բաքվի հայկական թատրոնին կից դրամատիկական ստուդիան և սովորելուն զուգընթաց աշխատել նույն թատրոնում։ 1936 թվականից Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան թատրոնի դերասանուհի[2]։
Դերեր խմբագրել
Լավագույն անձնավորումներից են՝
- Էփեմիա՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- Սալոմե՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
- Նատաշա՝ Մաքսիմ Գորկու «Հատակում»
- Սևիլ՝ Զ․ Զաբարլիի «Սևիլ»
- Իատաման՝ Ս. Վուրղունի «Վագիֆ»
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |