Թամարա Գրիգորյան
Թամարա Սետա Գրիգորյան (հուլիսի 5, 1944[1], Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հուլիսի 11, 2009[2][3][1]), բրիտանացի տեսանկարիչ և փաբլիկ-արտի կուրատոր[4]։
Թամարա Գրիգորյան անգլ.՝ Tamara Krikorian | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1944[1] |
Ծննդավայր | Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | հուլիսի 11, 2009[2][3][1] (65 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[2][1] |
Մասնագիտություն | ինստալյացիոն արտիստ, հեռուստատեսային պրոդյուսեր և վիդեոնկարիչ |
Ոճ | ժամանակակից արվեստ |
Թեմաներ | Վիդեոարտ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է հայկական ընտանիքում, Դորսեթում։ Կրթությունը ստացել է Լոնդոնում, որտեղ սովորել է երաժշտություն։ 1966 թվականին տեղափոխվեց Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաք, որտեղ հանդիպեց իր գործընկեր Իվոր Դեյվիսին։
Նա առաջատար էր վիդեոարտի բնագավառում[5] : Սկսել է վիդեոտեխնիկա օգտագործել 1973 թվականին Շոտլանդիայում։ Դասավանդել է Մեյդստոնի արվեստի քոլեջում[6] և Նյուքասլում։ 1976 թվականին նա Լոնդոնի վիդեոարտի հիմնադիրներից էր։ 1981 թվականին տեղափոխվել է Ուելս, որտեղ 1984 թվականին դարձել է Ուելսի քանդակների ֆոնդի տնօրեն (որը 1990 թվականին դարձել է Cywaith Cymru / Artworks Wales): Նա ղեկավարում էր ֆոնդը մինչև թոշակի անցնելը։ Նա մահացավ 2009 թվականին[4]։
Աշխատանքներ խմբագրել
Նրա աշխատանքներն են՝ In the Minds Eye, Unassembled Information, Vanitas, Eyebath (1977), Vanitas/Still Life (1978), Heart of the Illusion: Landscape, Still Life an Self Portrait (1981): 1983 թվականին նա վերստեղծեց Սաբրայի և Շատիլայի կոտորածները Բեյրութում, որը ներառված էր 2009 թվականին Թեյթի՝ Expanded Cinema (թարգմ. Ընդարձակ Կինոթատրոն) ցուցահանդեսում[7]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://rkd.nl/nl/explore/artists/252751
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://rkd.nl/explore/artists/252751
- ↑ 3,0 3,1 3,2 Tamara Krikorian (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Tooby, Michael. «Tamara Krikorian: Innovative video artist and promoter of striking public art in Wales». The Guardian. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
- ↑ «Expanded Cinema: Activating the Space of Reception Tate Conference, London». British Artists' Film & Video Study Collection. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.