Թաղեք ինձ շրիշակի հետևում

«Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռուս.՝ «Похороните меня за плинтусом»), ռուս գրող, կինոռեժիսոր և սցենարիստ Պավել Սանաևի ինքնակենսագրական վիպակը, որը գրել է 1994 թվականին՝ հիմնվելով իր մանկության հուշերի վրա։ Սանաևը գիրքը նվիրել է խորթ հորը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոլան Բիկովին[1]։

Թաղեք ինձ շրիշակի հետևում
ռուս.՝ Похороните меня за плинтусом
Տեսակվիպակ
Ժանրինքնակենսագրություն
ՀեղինակՊավել Սանաև
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1994
ԿերպարներՊավել Սանաև, Ելենա Սանաևա, Վսևոլոդ Սանաև և Ռոլան Բիկով
Հրատարակվել է1996
ՀաջորդQ60834409?

Վիպակը պատմում է Սանաևի ինը տարվա (երկուսից տասնմեկ տարեկան) կյանքի մասին իր պապի՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վսեվոլոդ Սանաևի և նրա կնոջ՝ Լիդիայի ընտանիքում։

Առաջին անգամ տպագրվել է 1996 թվականին «Օկտյաբր» ամսագրում։ Արժանացել է «Օկտյաբր» ամսագրի մրցանակին 1996 թվականի լավագույն նորամուտի համար[1]։ Առաջադրվել Է Բուքերյան մրցանակի։

Առաջին անգամ առանձին հրատարակությամբ գիրքը լույս է տեսել 2003 թվականին ռուսական «ՄԿ-Պերիոդիկա» (Մոսկվա) հրատարակչության «Ժամանակակից գրադարան ընթերցանության համար» (ռուս.՝ «Современная библиотека для чтения») շարքում[1]։

2007 թվականին վիպակը թողարկվել է ռուսական խոշորագույն «Աստրել» հրատարակչության կողմից («ԱՍՏ», Մոսկվա) և երեք տարվա ընթացքում վաճառվել է մոտ կես միլիոն օրինակ տպաքանակով[1]։

2009 թվականի դեկտեմբերին կինոթատրոնների էկրաններին համանուն գեղարվեստական ֆիլմի թողարկումից հետո, որը ռեժիսոր Սերգեյ Սնեժկինը նկարահանել է վեպի մոտիվներով, և որը լայն ճանաչում է ստացել հանդիսատեսի շրջանում, «ԱՍՏ» հրատարակչությունը 2010 թվականին թողարկել է հատուկ նվեր-հրատարակություն հայտնի նկարչուհի Ալեքսանդրա Նիկոլաենկոյի նկարազարդումներով՝ այն լրացնելով նախկինում չհրապարակված երեք գլուխներով («Ժապավենի վրա» (ռուս.՝ «На ленточки»), «ԱՐագություն» և «Իրականացավ հիմարիկի երազանքը» (ռուս.՝ «Сбылась мечта идиотика»)[1][2]։

2011 թվականի փետրվարին վիպակն ընդգրկվել է Մոսկվայի «Մոսկվա» գրքի առևտրի տան՝ անցած տասնամյակի ամենաշատ գնված գրքերի ցանկում (զբաղեցրել է 4-րդ տեղը՝ վաճառված 20 762 օրինակով), Իսկ Պավել Սանաևը զբաղեցրել է 16-րդ տեղը այն հեղինակների ցանկում, ում գրքերն ամենաշատն են գնել[3]։

Սյուժե խմբագրել

Հերոսն իր պատմությունն սկսում է հետևյալ բառերով. «Ես սովորում եմ երկրորդ դասարանում և ապրում եմ տատիկիս ու պապիկիս մոտ։ Մայրս ինձ փոխել է արյունախում թզուկի հետ և ծանր խաչի պես կախել տատիկիս պարանոցից։ Այդպես ես չորս տարեկանից կախված եմ» (ռուս.՝ «Меня зовут Савельев Саша. Я учусь во втором классе и живу у бабушки с дедушкой. Мама променяла меня на карлика-кровопийцу и повесила на бабушкину шею тяжкой крестягой. Так я с четырёх лет и вишу»

Տատը ատում և դատապարտում է իր «անառակ» դստերը, որը գտել է նոր ամուսին, և չի վստահում նրան որդու՝ Սաշայի դաստիարակությունը, ուստի ինը տարեկան տղան ապրում է տատի ու պապի տանը։

Տատիկի դաժան «սերը» թոռան հանդեպ ծնվում է հնազանդ ու չհակաճառող կենդանի տիկնիկ ունենալու ցանկությունից, որը կարող է խնամվել, բուժվել և պատժվել։ Այս «անձնուրաց» հոգատարությունն օգնում է նրան զգալ իր սեփական նշանակալիությունը և ավելի սուր «վայելել» իր սեփական «տառապանքը», որը պատճառել են ստախոս, անխիղճ և անշնորհակալ շրջապատողները (ներառյալ տղան)։ Ոչ պակաս բաժին է ընկնում նրա ամուսնուն՝ Սաշայի պապին, որին նա ամեն օր վիրավորում է և անընդհատ ասում, թե որքան է նա փչացրել իր կյանքը՝ օգտագործելով նաև հայհոյանքներ։

Սաշա Սավելևը բացասաբար է արձագանքում գիտակցության այս մշակմանը և փորձում է դուրս գալ տնային բռնապետության ճնշման տակից։

Գործող անձինք և նախատիպեր խմբագրել

Պատմության հերոսների նախատիպերն իրական մարդիկ են.

  • Սաշա Սավելև, ինը տարեկան տղա – Պավել Վլադիմիրովիչ Սանաև,
  • Քեռի Տոլյա, Սաշայի խորթ հայրը, «արյունախում թզուկ» – Ռոլան Անտոնովիչ Բիկով,
  • Օլգա, Սաշայի մայրը – Ելենա Վսեվոլոդովնա Սանաևան,
  • Սեմյոն Միխայլովիչ, Սաշայի պապը – Վսեվոլոդ Վասիլևիչ Սանաև,
  • Նինա Անտոնովնա, Սաշայի տատը – Լիդիա Անտոնովնա Սանաևա։

Ստեղծման պատմություն խմբագրել

Պատմվածքները, որոնցից կազմվել է գիրքը, Պավել Սանաևը սկսել է գրել դպրոցական տարիներին՝ ի պատասխան խորթ հոր՝ անգործության վերաբերյալ նախատինքների, որպեսզի «օրինական իրավունք ունենա պորտաբուծություն անելու». ծնողներն ու հյուրերը դրանք համարել են բավականին զվարճալի։ Հատվածներից ամբողջական գիրք (բովանդակությամբ, հասկանալի մտքով, զարգացմամբ) կազմել Պավելին հաջողվել է միայն ՎԳԻԿ-ն ավարտելուց հետո, երբ նա սկսել է հասկանալ, թե որ պատմվածքներն արձագանք գտնում ընթերցողի մոտ, որոնք՝ ոչ[4]։

Գիրքը գրելու համար պահանջվել է մոտ երեք տարի։ «Օկտյաբր» ամսագրում հրապարակմանը նախորդող առաջին մեկուկես-երկու տարին այն մնացել է սեղանի վրա։ Իսկական ճանաչում այն ձեռք է բերել միայն 2003 թվականին, երբ Իգոր Կլեխն այն ընդգրկել է «Ընթերցանության ժամանակակից գրադարան» շարքում։ 2007 թվականին ստեղծագործությունը ձեռք է բերել «ԱՍՏ» հրատարակչությունը, և միայն այդ ժամանակ է գիրքը սկսել վաճառվել հսկայական տպաքանակով[4]։

Թատերական բեմադրություններ և էկրանավորումներ խմբագրել

  • 2007 – Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնի «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ներկայացումը (ռեժիսոր՝ Իգոր Կոնյաև)[5]։ Էրա Զիգանշինան ստացել է Սանկտ Պետերբուրգի «Ոսկե սոֆիտ» բարձրագույն թատերական մրցանակը տատի դերի համար[6]։
  • Կրասնոյարսկի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի «Թաղեք ինձ շրիշակի հետևում (Սաշայի արկածները հրաշքների աշխարհում)» ներկայացումը (ռեժիսոր՝ Ալեքսեյ Կրիկլիվի)[7]
  • 2009 – «Բալթյան տան» բեմադրության հեռուստատեսային տարբերակ
  • 2009 – գեղարվեստական ֆիլմ «Թաղեք ինձ շրիշակի հետևում» (ռեժիսոր՝ Սերգեյ Սնեժկին)[8]
  • 2010 – Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնի «Տականքի սեր» (ռուս.՝ «Сволочная любовь») ներկայացում (ռեժիսոր՝ Ագնուս Յանկյավիչյուս)։ 2010 թվականին ներկայացումն ստացել է գլխավոր մրցանակը Դալի Թամուլյավիչյուտեի անվան պրոֆեսիոնալ թատրոնների փառատոնում[9]։
  • 2010 – Չելյաբինսկի ակադեմիական դրամատիկական թատրոնի «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ներկայացում (ռեժիսոր՝ Օլեգ Պլակսին)[10]
  • 2012 – «Apglabājiet mani zem grīdas» ներկայացում, Դայլես թատրոն, Ռիգա (ռեժիսոր՝ Ռեգնարս Վայվարս)[11]
  • 2012 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ներկայացում, Նիկիտինսկի դարպասների թատրոն, Մոսկվա (ռեժիսոր՝ Մարկ Ռոզովսկի)[12]
  • 2014 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» ներկայացում, «Սև քառակուսի» թատրոնի մանկական ստուդիա (ռեժիսոր՝ Սերգեյ Ֆեդորչուկ)
  • 2019 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» տիկնիկային ներկայացում, Նովոսիբիրսկի պետական տիկնիկային թատրոն[13]
  • 2019 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում», Կուրգանի դրամատիկական թատրոն (ռեժիսոր՝ Դմիտրի Ակրիշ)
  • 2020 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում (Տատիկը)» ներկայացում, Պոկաչևսկի «INDIGO» թատրոն-ստուդիա (ռեժ.՝ Ալեքսանդր Սամսոնով, Տաիսիա Կալաչևա)
  • 2021 – «Թաղեք ինձ շրիշակի հետևում» մոնոներկայացում, Մեծ տիկնիկային թատրոն, Սանկտ Պետերբուրգ (ռեժիսոր՝ Ռոման Բոկլանով)

Շարունակություն խմբագրել

2013 թվականին լույս է տեսել Պավել Սանաևի «Դատարկապորտի ժամանակագրությունը։ Թաղեք ինձ շրիշակի հետևում 2» (ռուս.՝ «Хроники Раздолбая. Похороните меня за плинтусом 2»): Հեղինակը պարզաբանել է, որ տվյալ գիրքն ինքնուրույն ստեղծագործություն է[14], իսկ նախորդ վեպի անվանումը շապիկին հայտնվել է մարքեթինգային նկատառումներով[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «О книге. — Повесть «Похороните меня за плинтусом» Павла Санаева». // plintusbook.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Книга «Похороните меня за плинтусом». Полная авторская версия (издательство «АСТ», 2012 год)». // ozon.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  3. Наталья Криштоп. Список самых популярных книг и авторов десятилетия от магазина «Москва». Արխիվացված 2021-02-01 Wayback Machine Официальный сайт издательства «Астрель-СПб» // astrel-spb.ru (6 февраля 2011 года)
  4. 4,0 4,1 «Павел Санаев о повести «Похороните меня за плинтусом»: Я написал психотерапию по работе с собственным прошлым и обидами». Великий Новгород.ру. 2018 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. Андрей Пронин (2007-12). «К чёртовой бабушке». Империя драмы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Лауреат премии за лучшую женскую роль 2008 года — Эра Зиганшина». Золотой софит. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Репертуар — «Похороните меня за плинтусом (Приключения Саши в стране чудес в 2-х действиях)»». Красноярский драматический театр. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  8. Светлана Мазурова (2008 թ․ հուլիսի 22). «Бабушкина любовь. Сергей Снежкин закончил съёмки фильма «Похороните меня за плинтусом»». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Сволочная любовь». Русский драматический театр Литвы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Спектакли — «Похороните меня за плинтусом»». Челябинский академический театр драмы имени Н.Орлова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  11. «Dailes teātris :: Apglabājiet mani zem grīdas». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «UMI.CMS — Похороните меня за плинтусом». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  13. «Новосибирский театр представил первый кукольный спектакль "Похороните меня за плинтусом"» (ռուսերեն). ТАСС. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
  14. ««Свой новый фильм сниму на гонорар от «Хроник раздолбая – 2»». Известия. 2013 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.
  15. «Павел Санаев: Книгу нужно родить». Вечерняя Москва. 2018 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել