Թալես Միլեթացի (հին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος, մոտ մ. թ. ա. 625[1][2][3][…], Միլեթ[4] - ոչ վաղ քան մ. թ. ա. 548 և ոչ ուշ քան մ. թ. ա. 545, Միլեթ), հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ, ճարտարապետ։ Թալեսը համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը։ Արիստոտելը նրան համարում է հույն առաջին փիլիսոփան[7][8]։ Ընդունված է Թալեսին պատմականորեն համարել առաջին անհատը, ով զբաղվել է գիտական փիլիսոփայությամբ[9][10]։ Հաճախ նրան անվանում են գիտության հայր[11][12]։ Թալեսը՝ որպես ժամանակակից գիտության նախակարապետ, բեկումնային քայլ է կատարել, երբ բնության առարկաներն ու երևույթները բացատրելիս առասպելաբանությանը դիմելու փոխարեն օգտագործել է բնագիտական տեսություններ ու վարկածներ։ Նա մատերիայի նախասկիզբ համարել է ջուրը [13]:

Թալես Միլեթացի
հին հունարեն՝ Θαλῆς ὁ Μιλήσιος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 625[1][2][3][…] Միլեթ[4]
Մահացել էոչ վաղ քան մ. թ. ա. 548 և ոչ ուշ քան մ. թ. ա. 545 Միլեթ
բնական մահով[5]
Բնակության վայր(եր)Միլեթ
ԴավանանքՄոնիզմ
Ուղղություննախասոկրատյան փիլիսոփայություն և Միլեթյան դպրոց
Մասնագիտությունմաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, ֆիզիկոս, ճարտարագետ, գրող, geometer և ուսուցիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և մաթեմատիկա
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
ՀայրExamyas?
ՄայրԿլեոբուլինա
ԱշակերտներԱնաքսիմանդրոս և Պյութագորաս[6]
 Thales of Miletus Վիքիպահեստում

Ծնվել է Միլեթոս քաղաքում։ Թալեսը Միլեթյան դպրոցի առաջին փիլիսոփա-գիտնականն է, առաջին մաթեմատիկոսն ու բնագետը։ Նա եղել է իր ժամանակի ամենախոշոր մարդը, միաժամանակ զբաղվել է առևտրով, եղել է հայտնի վաճառական, քաղաքական խոշոր գործիչ, ճարտարապետ, աստղաբաշխ, ճանապարհորդել է զանազան քաղաքներ, դեպի Եգիպտոս, որտեղ զբաղվել է Նեղոսի հեղեղումների ուսումնասիրությամբ։ Վերադառնալով Միլեթոս իրեն նվիրում է գիտական զբաղմունքի մինչև խոր ծերություն։

Իր ճանապարհորդության ժամանակ նա քաղդեական ու եգիպտական գիտնականներից վերցնում է աստղաբաշխական ու երկրաչափական գիտելիքներ, որը հետագայում զարգացնում է։ Նա աստղաբաշխության մեջ կատարում է մի շարք հայտնագործություններ, որոնք օգտագործում են առևտրականները ծովագնացության ժամանակ։ Նա գուշակում է 585 թվի մայիսի 28-ի արևի խավարումը։ Նա առաջինն է սահմանում տարին 365 օր, առաջինը «գտավ» Փոքր Արջի համաստեղությունը։ Նա կանխատեսում էր կլիմայական փոփոխությունները[14]։

Մաթեմատիկայում Թալեսը կիրառել է երկրաչափությունը բուրգերի բարձրությունը, ափից նավերի հեռավորությունը հաշվարկելու համար։ Նա համարվում է առաջին մարդը, ով գործադրել է դեդուկտիվ դատողությունը երկրաչափության մեջ, դուրս բերել այսպես կոչված՝ Թալեսի թեորեմի չորս հետևությունները։ Նա առաջին մարդն է, ում մաթեմատկական հայտնագործություն է վերագրվում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Biographical Encyclopedia of AstronomersNYC: Springer Science+Business Media, 2007. — ISBN 978-0-387-31022-0doi:10.1007/978-0-387-30400-7
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 CIRIS (ֆր.)CNRS.
  4. 4,0 4,1 4,2 Любкер Ф. Thales (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1361.
  5. Λαέρτιος Δ. Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων (հին հունարեն.) — 0300.
  6. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  7. Aristotle, Metaphysics Alpha, 983b18.
  8. |title=Thales |year=1870 |url=https://archive.org/stream/dictionaryofgree03smituoft#page/1016 |page=1016}}
  9. Michael Fowler, Early Greek Science: Thales to Plato, University of Virginia [Retrieved 2016-06-16]
  10. Frank N. Magill, The Ancient World: Dictionary of World Biography, Volume 1, Routledge, 2003 1135457395
  11. Singer, C. (2008). A Short History of Science to the 19th century. Streeter Press. էջ 35.
  12. Needham, C. W. (1978). Cerebral Logic: Solving the Problem of Mind and Brain. Loose Leaf. էջ 75. ISBN 978-0-398-03754-3.
  13. Aristotle. «Book I 983b». Aristotle, Metaphysics. Perseus Project.
  14. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմություն. Երևան: «Լույս». էջ 155.
  15. Boyer, 1989, էջ "Ionia and the Pythagoreans" p. 43

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալես Միլեթացի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալես Միլեթացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 124