Թադևոս Անտիկյան
Թադևոս Ավետիքի Անտիկյան (Թաթոս Անտիկենց, 1835[1], Գյումրի[1] - 1899[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ որմնադիր, քանդակազարդող վարպետ։
Թադևոս Անտիկյան | |
---|---|
Ծնվել է | 1835[1] |
Ծննդավայր | Գյումրի[1] |
Մահացել է | 1899[1] |
Վախճանի վայրը | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Ստեղծագործություն(ներ) | Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցի և Հառիճի վանք[1] |
Մասնագիտություն | շինարար |
Թադևոս Անտիկյան Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Անտիկենց Թաթոսը ծնվել է Ալեքսանդրապոլում։ Տներ է կառուցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, մասնակցել է Գևորգյան Ճեմարանի շինարարությանը, Գյումրիում՝ բերդերի և թաղակապ ստորերկրյա անցուղիների շինարարությանը։ Ժողովրդական ճարտարապետության արժեքավոր նմուշ է Անտիկյան սեփական երկհարկանի տան նկուղի քարե զանգվածեղ առաստաղը, որը չի փլվել անգամ 1926 թվականի երկրաշարժից։
1858-1876 թվականներին Անտիկյանին հանձնարարվել է Անիի կաթողիկե Մայր տաճարի տիպարով Ալեքսանդրապոլում Սուրբ Փրկիչ (Ամենափրկիչ) եկեղեցու կառուցումը, որն այդ ժամանակվա Հայաստանի ամենամեծ եկեղեցին էր (բարձրությունը՝ 36 մ)։
Մասնակցել է Հառիճավանքի վերանորոգումներին, դպրոցի, աղբյուրի կառուցմանը[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադևոս Անտիկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 452)։ |