Ընտանեվարություն կամ նեպոտիզմը (լատիներեն՝ nepotism, nepos - զարմիկ կամ թոռ) բարեկամներին կամ ընկերներին նախապատվություն տալն է, առանց նրանց արժանիքները նկատի առնելու. օրինակ պետական պաշտոնի ընդունելու դեպքում։ Ընտանեվարությունը խտրականության մի ձև է և կոռուպցիայի մաս է կազմում։ Քաղաքական շրջանակներում հաճախ կոչվում է հովանավորչություն։

Հայերենում ժողովրդական լեզվում օգտագործվում է նաև ԽԾԲ հապավումը ընտանեվարության վերաբերվելիս։ ԽԾԲ-ն ստացվում է խնամի-ծանոթ-բարեկամ բառերի առաջին տառերից։