Հովազակատու
Ասիական հովազակատուն (լատին․՝ Prionailurus bengalensis) կատվազգիների ընտանիքի փոքր կատուների ենթաընտանիքին պատկանող տեսակից է։ Տարածված է Հարավային և Արևելյան Ասիայում։ Չափերով համապատասխանում է ընտանի կատուներին, իսկ իրենց գույներով շատ զանազան է։
Հովազակատու | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Prionailurus bengalensis Kerr, 1792 |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Հոմանիշեր | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Արտաքին տեսքը խմբագրել
Հովազակատուների տեսակի մեջ արտաքին տեսքը շատ տարբեր է։ Պրիմորիեի երկրամասում նրանց արտաքին տեսքը բոլորովին տարբերվում է Ինդոնեզիայում ապրող նույն տեսակի կատուների տեսքից։ Հարավում իրենց հիմնական գույնը դեղինն է, ինչպես ընձառյուծի մոտ, իսկ հյուսիսում՝ առավելապես գորշ-դարչնագույն։ Մորթին ունի մուգ բծեր, իսկ գլխի վրա կան սև շերտագծեր։ Հյուսիսային պոպուլյացիաների մոտ բծերը կլորաձև են, մինչդեռ հարավային պոպուլյացիաների մոտ դրանք ընդամենը վրձնախազերի են։
Տարածվածություն խմբագրել
Հովազակատուները նախընտրում են բնակվել ջրի մոտ։ Հավասարապես լավ են ընտելանում և՛ արևադարձային անտառներում, և՛ սավաննաներում, և՛ լեռներում։ Խուսափում են մարդկանց բնակավայրերից և շատ հազվադեպ անցնում են մշակված արտերով։
Հովազակատուները տարածված են սկսած Մերձամուրյան շրջանից, Կորեայից և Չինաստանից մինչև Հնդկաստան, Պակիստան և Ինդոնեզիա։ Նրանց նաև կարելի է հանդիպել Ջեջու, Ցուսիմա, Թայվան, Հայնան, Սումատրա, Ճավա, Կալիմանտան, Բալի, Լոմբոկ և Ֆիլիպինների մի որոշ այլ կղզիներում։ Հարավ-Արևելյան Ասիայի կղզիների վրա հովազակատուները ներկայացված են բազում ենթատեսակներով, որոնք կենդանաբանների կողմից երբեմն համարվում են որպես առանձին տեսակներ։
Որսորդությունը խմբագրել
Հովազակատուներին որսում են Չինաստանում թանկարժեք մորթու պատճառով։ Եվրամիությունն արգելել է մորթու ներմուծումը, սակայն այն մեծ խմբաքանակներով արտահանվում է Ճապոնիա։ Չնայած, որ հովազակատուն վտանգված տեսակներին չի պատկանում, բայց որոշ տարածաշրջաններում այն արդեն դարձել է սակավաթիվ կենդանի։
Խառնածինը խմբագրել
ԱՄՆ-ում ընտանի կատվի հետ խաչասերման արդյունքում ստացել են ընտանի նոր ցեղատեսակ, որը անվանվել է բենգալյան կատու։
Ենթատեսակները խմբագրել
- Prionailurus bengalensis bengalensis՝ հնդկական կատու, տարածված է Հնդկաստանում և Հնդկաչինում.
- Prionailurus bengalensis chinensis` տարածված է Չինաստանում և Թայվանում.
- Prionailurus bengalensis horsfieldi՝ տարածված է Քաշմիրից մինչև Սիկկիմ.
- Prionailurus bengalensis iriomotensis` իրիոմոտյան կատու, բնակվում է Իրիոմոտե կղզում, հաճախ առանձնացվում է որպես ինքնուրույն տեսակ.
- Prionailurus bengalensis euptilurus՝ ամուրյան անտառային կատո, կամ ամուրյան հովազակատու։ Բնակվում է Մերձամուրյան հարավում, Պրիմորիեի երկրամասում և Հյուսիս-Արևելյան Չինաստանում։
Գրականություն խմբագրել
- Ronald M. Nowak։ Walker’s Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովազակատու» հոդվածին։ |