Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընձակ (այլ կիրառումներ)

Ընձակ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ինձ՝ «վագր» բառի փաղաքշական ձևից։ Այնուհետև դարձել է Ընձաք, Ընծակ, Ընծաք[1]։

Ընձակ
Ընձակ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունփոքր վագր
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Ընձակ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ընձակ, նահապետ հայկազն, հաջորդ Հրանդի մ․ թ․ ա․ 1242 թվականին։
  • Ընձակ թարգմանիչ, Կորյունի հետ գնաց Երուսաղեմ, որտեղից բերեցին Կյուրղի Ապաշխարող արձակելու կարգը (5-րդ դար)[2][3]։
  • Ընձիկ, կառուցել է Կարսի պարիսպը 1234 թվականին։ Հիշատակված է Կարսի արևմտյան պարիսպներից մեկի արձանագրության մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 239 — 682 էջ։
  2. Զարբ․ Հին դպր․ 310
  3. Չամչ․ Ա․ 536
  4. Այրարատ 85