Ընդհանուր նշանակության ԷՀՄ-ների ուսումնասիրությունը Հայաստանում

Ընդհանուր նշանակության ԷՀՄ-ներ և ԵՄՄԳՀԻ-ում կատարվել են էլեկտրոնային լամպերով, դիոդատրանսֆորմատորային փականներով և ֆեռիտային հիշող սարքերով հավաքված առաջին սերնդի «Արագած» հաշվող, մեքենայի (1958-1960, գլխավոր նախագծող՝ Բ. Խայկին), կիսահաղորդիչների հիմքի վրա ստեղծված 2-րդ սերնդի (1958-1961ԽՍՀՄ-ում առաջին «Հրազդան-2» ԷՀՄ-ի (գլխավոր նախագծող՝ Ե. Բրուսիլովսկի) և դիոդատրանզիստորային տրամաբանությամբ «Հրազդան-3», ԽՍՀՄ-ում առաջին արագագործ, տրամաբան, տարրերի «Սագնի» համալիրի (Վ. Կարապետյան և ուրիշներ) և արագագործ տրամաբան, տարրերի օգտագործմամբ «Հրազդան-3» (1965, Վ. Ռուսանևիչ և ուրիշներ) ԷՀՄ-ների մշակումները։ Վերջինս արտադրվել և արտահանվել է տարբեր երկրներ։

1960-ական թվականներ

խմբագրել

1960-ական թվականներին ինստիտուտում ստեղծվել են նաև մի շարք մասնագիտացված մեքենաներ՝ «Ստատիստիկա» (Վ. Ռուսանևիչ և ուրիշներ ), «Դվին» (Ռ. Հարությունյան և ուրիշներ), «Արաքս» (Գ. Բելկին և ուրիշներ), «Մարշրուտ» (Ա. Քուչուկյան և ուրիշներ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1974), նախագծվել ԽՍՀՄ-ում առաջին փոքր միկրոծրագրային ղեկավարմամբ «Նաիրի» 1, 2, 3, 3-1 ԷՀՄ-ները (1963-1971, գլխավոր նախագծող՝ Հ. Հովսեփյան, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1971), մշակվել «Նաիրի 3-2» և «Նաիրի 3-3» ԷՀՄ-ները (1972-1976, գլխավոր նախագծող՝ Ա. Գեոլեցյան, Ուկրաինիայի ԽՍՀ Պետական մրցանակ՝ հեղինակային խմբին), որոնք ԽՍՀՄ-ում ընդհանուր օգտագործման և պրոբլեմային կողմնորոշմամբ առաջին ԷՀՄ-ներն էին։ Տիպային արտադրության ավտոմատ կառավարման համար նախատեսված «Նաիրի 4ARM», «Նաիրի 4» և «Նաիրի 4-1» ԷՀՄ-ները (1974-81, գլխավոր նախագծող՝ Գ. Օհանյան) ապահովել են գրաֆիկ, և տեքստային յուրաքանչյուր տեղեկության մշակում և համատեղելիու¬ թյուն՝ լայնորեն տարածված ԷՀՄ-ների ընտանիքների (СМ ЭВМ և PDP) հետ։ 1980-1981 թվականներին ավարտվել են «Նաիրի-46» և «Նաիրի-46/C» ԷՀՄ-ների մշակումները (գլխավոր նախագծողներ՝ Վ. Կարապետյան, Հ. Սարգսյան, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ հեղինա¬ կային կազմին, 1987), որոնք օգտագործ¬ վում էին ավտոմատ կառավարման և այլ բարդ համակարգերում՝ որպես կապի ու օժանդակ ԷՀՄ-ներ։

Ցուցահանդեսներ

խմբագրել

1964-1990 թվականներին ստեղծված «Նաիրի» ԷՀՄ-ները (պաշտպանված էին 44 արտոնագրերով) զանգվածաբար թողարկվել են ԵՄՄԳՀհ-ի փորձարար., Հայաստանի «էլեկտրոն» և Կազանի ԷՀՄ-ի գործարաններում ու ցուցադրվել են միջազգային 19 ցուցահանդեսում։ 1967-1968 թվականներին կատարելագործվել և արտադրության մեջ է ներդրվել БРС հեռահաղորդակցական տեղեկության մշակման համակարգը, որը նախատեսված էր դեպի Լուսին թռիչք ապահովելու համար (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։

1967-1973 թվականներին Մոսկվայի երկթղային հանգույցի տոմսերի վաճառքի ավտոմատացման համար ինստիտուտում մշակվել և ներդրվել է ԽՍՀՄ-ում առաջին՝ խափանումների նկատմամբ կայուն, միմյանց ավտոմատ փոխարինող հատուկ նշանակության 3 ԷՀՄ-ներով «Մարշրուտ-1» համալիրը (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան և ուրիշներ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1974

Նախագծեր

խմբագրել

Նախագծվել են նաև 3-րդ սերնդի տարբեր արագագործությամբ, միմյանց հետ համատեղելի ЕС ընտանիքի ԷՀՄ-ներ, որոնք համատեղելի էին նաև IBM 360, 370 և 4300 շարքի ԷՀՄ-ների հետ։ Այդ ընտանիքի ԷՀՄ-ներից առաջինը EC-1030-ն էր (1960-1973, գլխավոր նախագծողներ՝ Մ. Սեմերջյան, Ա. Քուչուկյան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ հեղինակային խմբի հետ՝ 1976)։ Այնուհետև ստեղծվել են 2-րդ սերնդի EC-1045 (1974-1979) և նրա կատարելագործված EC- 1046 (1981-1984) ԷՀՄ-ները (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան, Լենինյան մրցանակ՝ հեղինակային խմբի հետ՝ 19831983 թվականից նախագծվել են նաև 4-րդ սերնդի EC-1077 և EC-1170 ԷՀՄ-ներ (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)՝ մեծ ինտեգրալ սխեմաների լայն կիրառումով։ Մշակվել են ԷՀՄ-ների համալիրներ, որոնցից ЕС-1030-ի հիման վրա ստեղծվել է առաջին երկմեքենայական ЕС ВК-1010 համալիրը (1975, գլխավոր նախագծող՝ Վ. Ռոաանևիչ), իսկ ЕС-1045 և ЕС-1046 ԷՀՄ-ների հիման վրա՝ երկմեքենայական ВК-2М-45, ВК- 2М-46, երկպրոցեսորանի ВК-2ГМ5, ВК-2П46 և խափանումների նկատմամբ բարձր կայունությամբ օժտված երեքմեքենայական ВК-ЗМ-45 և МВК-46 համալիրները (1975-1981, գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։ Հատուկ խնդիրների լուծման համար ЕС-1045 ԷՀՄ-ի արագագործությունը բարձրացնելու (մինչև 100 անգամ) նպատակով ինստիտուում նախագծվել և շահագործման է հանձնվել ԽՍՀՄ-ում առաջին ЕС-2345 մատրիցային պրոցեսորը (1980, գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։ ԷՀՄ-ների հիշողության սարքերի նախագծման համար մշակվել և ներդրվել է գլանային մագնիս, թաղանթներով հիշող սարքերի տեխնոլոգիա (Լ. Գրիգորյան, Ա. Եդիգարյան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1974

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։