Ընդլայնված կողմ, Էվկլիդեսյան երկրաչափության մեջ բազմանկյան եզրային կողագիծ, բազմանկյան մի կողմը ընդգրկող ուղիղ։ Ընդլայնված կողմը ներկայացվում է տարբեր համատեքստերով։

Յուրաքանչյուր արտաներգծած շրջանագիծ (գազարագույն ներկված) արտաքից շոշափում են եռանկայն մի կողմը և մյուս երկու ընդլայնված կողմերը:

Եռանկյուն խմբագրել

Բութանկյուն եռանկյան սուր անկյունների գագաթներից տարված բարձրությունները հատվում են ոչ թե եռանկյան կողմերի, այլ նրանց ընդգրկող ուղիղների՝ ընդլայնված կողմերի հետ։ Եռանկյանն արտաներգծած շրջանագիծը, ինչպես նաև ներգծած կոնական հատույթներն, որոնք ներգծած էլիպս չեն հանդիսանում, արտաքինից շոշափում են եռանկայն մի կողմը և մյուս երկու ընդլայնված կողմերը։

Հարթության վրա կետի դիրքի եռուղի կոորդինատները կետի հարաբերական հեռավորություններն են տրված եռանկյան կողմերից։ Եթե կետը գտնվում է եռանկյան ներքին տիրույթից դուրս, ապա կետից եռանկյան կողմերին տարված ուղղահայացները կհատվեն ոչ թե եռանկյան կողմերի, այլ նրանց ընդգրկող ուղիղների՝ ընդլայնված կողմերի հետ։

Եռանկյան մեջ երեք հատման կետերը, որոնցից երկուսը իրենցից ներկայացնում են ներքին անկյան կիսորդի և հանդիպակաց կողմի հատում, իսկ երրորդը՝ արտաքին անկյան կիսորդի և հանդիպակաց ընդլայնված կողմի հատում, համագիծ են[1]։

Արտաքինից արտագծած քառանկյուն խմբագրել

 
Արտաքինից արտագծած ABCD քառանկյունը և նրան արտաներգծված շրջանագիծը:

Արտաքինից արտագծած քառանկյունն այն քառանկյունն է, որի համար գոյություն ունի շրջանագիծ, որը շոշափում է քառանկյան բոլոր չորս ընդլայնված կողերը։ Այդ շրջանագծի կենտրոնը գտնվում է վեց անկյան կիսորդների հատման կետում։ Դրանք երկու ոչ կից ներքին անկյունների կիսորդներն են, մյուս երկու գագաթներին կից արտաքին անկյունների կիսորդները և ընդլայնված կողմերի հատման երկու կետերին կից արտաքին անկյունների կիսորդները։

Վեցանկյուն խմբագրել

 
Արտաներգծված ABCDEF վեցանկյան Պասկալի ուղին կապույտ գույնով է:Վեցանկյան ընդլայնված կողմերը մոխրագույն և կարմիր գույներով են:

Ըստ Պասկալի թեորեմի, եթե կոնական հարթության (էլիպս, պարաբոլ և հիպերբոլ) վրա վերցնեն վեց կամայական կետ, միացնեն հատվածներով կամայական հաջորդականությամբ, այնպես որ ստացվի վեցանկյուն, ապա երեք զույգ հանդիպակաց կողմերը (անհրաժեշտության դեպքում ընդլայնված կողմերի) հատվում են երեք կետում, որոնք գտնվում են մի ուղղի վրա։ Այդ ուղիղը կոչվում է վեցանկյան Պասկալի ուղիղ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Johnson, Roger A., Advanced Euclidean Geometry, Dover Publ., 2007 (orig. 1929).

Գրականություն խմբագրել

  • А. В. Акопян, А. А. Заславский Геометрические свойства кривых второго порядка, — М.: [./https://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%A6%D0%9D%D0%9C%D0%9E МЦНМО], 2007. — 136 с.
  • Мякишев А.Г. Элементы геометрии треугольника. — М.: МЦНМО, 2002.
  • Стариков В.Н. По материалам V-й международной научно-практической конференции «Достижения и проблемы современной науки». — Научный журнал Globus. — С-П., 2016.
  • Clark Kimberling Triangle Centers and Central Triangles // Congressus Numerantium. — 1998. — В. 129. — С. i-xxv, 1-295.
  • Sándor Kiss The Orthic-of-Intouch and Intouch-of-Orthic Triangles // Congressus Numerantium. — 2006. — В. 6. — С. 171—177.

Արտաքին հղումներ խմբագրել