Ընդարձակ տարեցույց

պարբերական

«Ընդարձակ տարեցույց Սուրբ Փրկչյան ազգային հիվանդանոցի» («Ընդարձակ տարեցոյց Սուրբ Փրկչեան ազգային հիւանդանոցի»), պարբերագիրք։ Կ. Պոլսի Սբ Փրկիչ հիվանդանոցի տեսչության հրատարակություն։

Ընդարձակ տարեցույց
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՀրանտ Ասատուր, Նազարեթ Տաղավարյան, Արշակ Ալպոյաճյան, Թորոս Ազատյան և Արտաշես Գալփակճյան
Հիմնադրվել է1884
Լուծարվել է1949

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1884-1897, 1900-1910, 1924-1949 թվականներին (հրատարակվել է նաև «Ընդարձակ օրացոյց ազգային հիւանդանոցի», «Տարեցոյց ազգային հիւանդանոցի» վերնագրերով)։ Խմբագիրներ՝ Բյուզանդ Քեչ­յան, Հրանդ Ասատուր, Նազարեթ Տաղավարյան, Արշակ Ալպոյաճյան, Թորոս Ազատյան, Մ. Չուխաճյան, Արտաշես Գալփակճյան, Հ. Քեշիշան, Պ. Մանուելան, Տ. Տեր-Մարգարյան։

Տպագրել է բժշկական, առողջապահական հոդվածներ, նաև գրական-բանասիրական նյութեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։