Էֆենդի Մանսուրովիչ Կապիև (մարտի 13, 1909(1909-03-13), Kumukh, Kazikumukhsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 27, 1944(1944-01-27)[1], Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), լակ սովետական արձակագիր, գրականագետ, հրապարակախոս, պոետ, թարգմանիչ, ստեղծագործել է ռուսերեն, լակերեն, կումիկերեն։

Էֆենդի Կապիև
Ծնվել էմարտի 13, 1909(1909-03-13)
ԾննդավայրKumukh, Kazikumukhsky Okrug, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհունվարի 27, 1944(1944-01-27)[1] (34 տարեկան)
Վախճանի վայրՊյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ժանրերպատմվածք և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Էֆենդի Կապիևը, ազգությամբ լակ, ծնվել է Դաղստանի Կումուխ բնակավայրում՝ վարպետ-տնայնագործի՝ փորագրողի, ոսկերչի ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Ստավրոպոլում՝ գտնվելով այնտեղ հոր հետ, այնտեղ էլ սովորել է ռուսերեն, ծանոթացել Պուշկինի և Կոլցովի բանաստեղծություններին։ 1919 թվականին Կապիևների ընտանիքը վերադարձավ Դաղստան և հաստատվեց Թեմիր Խան Շուրում, որտեղ Էֆենդին նախ հաճախեց մանկապարտեզ, իսկ այնուհետև՝ Բույնակի մանկավարժական ուսումնարանին կից գործող գիշերօթիկ դպրոց։

1928 թվականից՝ Բույնակի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, Աքսայի յոթամյա դպրոցում դասավանդում էր ռուսերեն։ 1929 թվականի ապրիլին ձերբակալվեց՝ տեղի բնակիչներից մեկի՝ ցարական նախկին սպա Բուդայ խանի հետ կապ ունենալու կասկածով[2]։

1930 թվականին կոմերիտմիության ուղեգրով սովորել է Լենինգրադի մեքենաշինական ինստիտուտում, սակայն հիվանդության պատճառով կիսատ է թողել ուսումը և վերադարձել Դաղստան։ Աշխատել է կումիկական «Ընկեր» թերթում, ավելի ուշ՝ «Դաղստանի շինարարություն» և «Հանուն կոմունիստական լուսավորչության» ամսագրի պատասխանատու քարտուղար։

1932 թվականի սկզբից Դաղստանի պրոլետարական գրողների միության պատասխանատու քարտուղարն էր։ Պատրաստվում էր Գրողների համադաղստանյան առաջին համագումարին (1934), խմբագրում էր «Գրոհ» գրական-գեղարվեստական ամսագրի միակ համարը և «Դաղստանի պոետները» գիրքը։

Գրողների համադաղստանյան առաջին համագումարին Կապիևը մտավ Դաղստանի գրողների միության ղեկավարների կազմի մեջ, ԽՍՀՄ գրողների առաջին համագումարի պատվիրակ ընտրվեց։ Խորհրդային Միության և ինքնավար հանրապետությունների մի խումբ գրականագետների հետ հանդիպել է Մաքսիմ Գորկու հետ՝ մերձմոսկովյան Գորկի Լենինսկիե գյուղում գտնվող նրա ամառանոցում, որտեղ կարդում էր իր բանաստեղծությունների թարգմանությունները։ Նույն թվականից դարձավ ստեղծված ԽՍՀՄ գրողների միության անդամ։

1935 թվականին տեղափոխվեց Պյատիգորսկ, որտեղ աշխատում էր «Երիտասարդ լենինական» թերթի խմբագրությունում։ Նույն թվականին նա եղավ Աշաղա Ստալում՝ Դաղստանի ժողովրդական պոետ Սուլեյման Ստալսկու տանը, որտեղ երկու գրողների համագործակցությունը սկսվեց (գրողներն այդ ժամանակ արդեն ծանոթ էին, քանի որ երկուսն էլ Դաղստանի և խորհրդային գրողների առաջին համագումարների պատվիրակներ էին[3]

1937 թվականից պրոֆեսիոնալ կերպով զբաղվում էր գրական գործունեությամբ, շատ էր ճանապարհորդում Դաղստանում՝ հավաքելով և գրի առնելով դաղստանցի պոետների, բանավոր պոեզիայի ներկայացուցիչների ստեղծագործություններն ու ժողովրդական նյութերը։

1938 թվականի դեկտեմբերին Մոսկվայի գրողների ակումբում՝ վիպասանների տասնօրյակին կարդացել է «Պոետ» ձեռագրի գլուխներից մեկը։ 1940 թվականին Մոսկվայում մասնակցել է Բանահավաքների համամիութենական համագումարին․ նոյեմբերին Մախաչկալայի Պատմության, լեզվի և գրականության ինստիտուտում կայացած ստեղծագործական մտավորականության հետ հանդիպման ժամանակ կարդացել է «Պոետ» ձեռագրի գլուխներ, որի գլխավոր հերոսի նախատիպը դարձավ Ստալսկին։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հիվանդության պատճառող չզորակոչվեց Կարմիր բանակ։ Պատերազմի առաջին օրերից Պյատիգորսկի պաշտպանության քաղկոմիտեի հանձնարարությամբ հանդես էր գալիս հիվանդանոցներում, հակաֆաշիստական հանրահավաքներին, ռազմաճակատ մեկնող զինվորների, պաշտպանական կառույցների շինարարների առջև՝ ընթերցելով իր ստեղծագործությունները։

1942 թվականի հունվարին Սեմյոն Բաբաևսկու հետ գործուղվեց Հարավային ռազմաճակատ՝ Ստավրոպոլի հեծելազորի դիվիզիա՝ զինվորների և նրանց հերոսական սխրանքների մասին գիրք գրելու նպատակով։ «Ռազմաճակատի կազակները» գիրքը հրատարակվեց Պյատիգորսկում, բայց ընթերցողին այն չհասավ․ ողջ տպաքանակը ոչնչացվեց զավթիչների կողմից։

1942 թվականի աշնանը որպես «Դաղստանի ճշմարտություն» թերթի հատուկ թղթակից՝ գտնվում էր Մոզդոկի մոտ գործող զորքում։ Շուտով թերթի էջերում հայտնվեցին նրա ակնարկները՝ «Կարա Կարաևի ջոկատում», «Գերմանացիների նամակները Կովկասից» և այլն։

1942 թվականի նոյեմբերի 27-ից աշխատում էր Հյուսիս-կովկասյան ռազմաճակատի «Առա՜ջ, հանուն հայրենիքի» թերթում՝ որպես ազատավարձու թղթակից։

1944 թվականի հունվարի 21-ին հոսպիտալացվեց Պյատիգորսկի № 5430 հիվանդանոց, որտեղ մահացավ հունվարի 27-ին՝ ստամոքսի խոցի վիրահատությունից հետո[4]։

Ստեղծագործությունները խմբագրել

  • «Լեռնցիների երգեր» (1939 թ.), հրատարակվել է Մոսկվայում,
  • «Փորագրություն քարի վրա» (1940 թ.), հրատարակվել է Մոսկվայում,
  • «Բանաստեղծը» (1940 թ.) նովելների շարք, հրատարակվել է 1944 թ․–ին։
  • «Ճակատային ակնարկներ» (1942-1943 թթ.), հրատարակվել է 1944 թ․–ին,
  • «Հուշատետրեր» («Դաղստանյան տետր», 1934-1940 թթ.),
  • «Ճակատային օրագիր», (1941-1944 թթ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Капиев Эффенди Мансурович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Алиев Д. Эфенди Капиев: «Вся моя жизнь — это огромное испытание»(ռուս.) // Настоящее время : федеральная газета.
  3. Сулейман Стальский — известный и неизвестный…(ռուս.) // Настоящее время : федеральная газета. — 2009.
  4. Багаудин У. К 100-летию Эфенди Капиева(ռուս.) // Республика : еженедельник. — 2009. — № 11 (160).(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Капиев Эффенди Мансурович (1909—1944)». Пятигорская ЦБС. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 253