Էրլ Գրեյ (անգլ. Earl Grey, բառացի - «Կոմս Գրեյ», երբեմն հանդիպում է աղավաղված իմաստով թարգմանությունը «Ալեխառն կոմս»), ամենատարածված բուրումնավետ թեյերից է։ Այն սովորական սև թեյ է, որի հետ խառնում են բերգամոտի յուղ։

Էրլ Գրեյ
Տեսակflavored tea?
ԵնթատեսակՍև թեյ
Ծագում Անգլիա
 Earl Grey tea Վիքիպահեստում

Անվանումը խմբագրել

Ժողովուրդը թեյը անվանում է նաև «Ալեխառն կոմս» («Գրեյ» ազգանունը կարող է թարգմանվել որպես «ալեխառն», որը կոմսի մազերի գույնն էր)։ Այս անվանումը այժմ օգտագործվում է այս թեյը արտադրող խոշոր ընկերությունների կողմից։

Ստեղծման պատմությունը խմբագրել

Համարվում է, որ այս թեյն անվանվել է ի պատիվ կոմս (անգլ. Earl) Չարլզ Գրեյի (1764-1845), որը եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը ՝ 1830-1834 թթ.: Ըստ հայտնի տարբերակի, չինացի բարձրաստիճանը այս թեյից է ուղարկում կոմս Գրեյին, շնորհակալություն հայտնելու, քանի որ բրիտանացի նավաստիները փրկել էին նրա տղային խորտակվելուց։ Բայց այս տարբերակը ստույգ չի, քանի որ Չինաստանում օգտագործում են հիմնականում կանաչ թեյ, իսկ Էրլ Գրեյը ի սկզբանե պատրաստում էին սև թեյից։ Բացի դրանից Չինաստանում բերգամոտ չի աճում, և այդ ժամանակ չինացիները այդպիսի թեյ չէին կարող պատրաստել։ Մյուս տարբերակը այն է, որ Գրեյին թեյի գաղտնիքը պատմել է հնդկացի մահարաջա, որի տղային փրկել էին վագրի հարձակումից։

Բայց կան նաև թեյի ծագման մասին այլ պատմություններ։ Դրանցից մեկն այն է, որ բերգամոտի յուղ և սև թեյ տեղափոխող նավը ընկնում է փոթորկի մեջ։ Փոթորկի պատճառով յուղի տարաները կոտրվում են և լցվում թեյի տերևների վրա։ Քանի որ և՛ թեյը, և՛ յուղը բավականին թանկ էին նավապետը որոշում է թեյը աղբ չնետել և վաճառում է։ Թեյը հավանում են բրիտանացիները և հենց իրենք էլ անվանում են Էրլ Գրեյ ի պատիվ կոմս Գրեյի, քանի որ նա ուներ հնդկական թեյի պլանտացիաներ։

Ներկայիս պատմությունը խմբագրել

Թեյը մեծ ծավալներով սկսել են արտադրել ՛՛Twinings in the Strand՛՛ և ՛՛Jacksons from Piccadilly՛՛ բրիտանական ընկերությունները։ Ջեքսոնները հավաստիացնում են որ թեյի բաղադրատոմսը ստացվել է 1830 թվականին կոմս Գրեյից, իսկ Թվայնինգները հավաստիացնում են, որ կոմսը իրենց խնդրել էր ստանալ Չինաստանից ուղարկած թեյի բաղադրատոմսը։

"Twinings"-ը ունի նաև ՛՛Լեդի Գրեյ՛՛ թեյը, որը նման է «Էրլ Գրեյին» բայց ունի ավելի նուրբ համ։ «Լեդի Գրեյ»-ի պատրաստման համար բերգամոտի փոխարեն օգտագործում են լիմոնի և նարնջի կեղև, ինչպես նաև բնական ցիտրուսի բուրավետիչներ։

ՏԵս նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Kramer, Ione. All the Tea in China. - China Books, 1990. - P. 180-181. - ISBN 0-8351-2194-1.