Էրիկ Սաադե (հոկտեմբերի 29, 1990(1990-10-29)[2], Kattarp, Հելսինգբորգ, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), շվեդ երգիչ։ Նա 2 տարի եղել է What's Up բոյ բենդ-ի անդամ, սակայն 2009 թվականին լքել է խումբը՝ անահատական կարիերա ստեղծելու նպատակով։ Հաղթելով շվեդական Melodifestivalen 2011 մրցույթում՝ նա հնարավորություն է ստացել Popular երգով Շվեդիան ներկայացնել Գերմանիայում անցկացվող Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ եզրափակչում, հավաքելով 185 միավոր, գրավել է 3-րդ հորիզոնականը։

Էրիկ Սաադե
Էրիկը 2011 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունշվեդ.՝ Eric Khaled Saade և արաբ․՝ إريك خالد سعادة‎‎
Ի ծնե անունԷրիկ Խալեդ Սաադե
Ծնվել էհոկտեմբերի 29, 1990
Կատտարպ, Շվեդիա
Երկիր{{{2}}} Շվեդիա
Ժանրերփոփ և club/dance music?
Մասնագիտություներգիչ, հաղորդավար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլRoxy Recordings
Պարգևներ
Կայքպաշտոնական կայք
 Eric Saade Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Էրիկ Սաադեն ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 29-ին Շվեդիայի Կատտարպ քաղաքում։ Հայրը՝ Վալիդ Սաադեն ազգությամբ պաղեստինյան ծագումով լիբանանցի է, իսկ մայրը՝ Մառկեն Յակոբսոնը ազգությամբ շվեդ։ Ծնողները բաժանվեցին, երբ նա ընդամենը 4 տարեկան էր։ Էրիկը ապրում էր մոր հետ (ըստ դատարանի), բայց հաճախակի հանդիպել է հորը։ Էրիկը երկրորդ երեխան է ընտանիքում։ Նա ունի 8 քույր և եղբայր։

Մայքլ Ջեկսոնը եղավ այն անձը, ում տեսնելով հեռուստացույցով, Էրիկը սկսեց երգել։ Եվ նրա վրա հետագայում մեծ ազդեցություն են թողել Ռոբբի Վիլիամսը, Բրայն Ադամսը, Backstreet Boys-ը և Ջասթին Տիմբերլելքը։

Նա բեմի վրա առաջին անգամ ելույթ ունեցավ իր մայրիկի հարսանիքի օրը, երբ նա 6 տարեկան էր։ էրիկը երգեր սկսել է գրել 13 տարեկանից։ Նա առավել հայտնի դարձավ հաղթելով շվեդական երաժշտական մրցույթում «Joker» (այժմ - «Popkorn»)։

Կարիերան խմբագրել

2007: What's up! խմբագրել

2007 թվականին Էրիկը դարձավ շվեդական What's up! բոյ բենդի անդամ, խմբի անդամներն էին նաև Ռոբին Շերնբերգը, Լյուդվիգ Կեյջսերը և Յոհան Ինգվենսոնը։ Խմբի անդամներն ընտրվել էին մրցույթին մասնակցած 100 մասնակիցներից։ 15 ֆինալիստները մրցեցին «Էրիքսոն Գլոբ» մրցույթում, այնուհետև 6 հաղթողները դարձան խմբի հիմնադիր անդամներ։

2008 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը՝ In Pose: Խումբը ձայնագրեց Դիսնեյի Քեմփ Ռոքի հիմնի շվեդերեն տարբերակը։ Երբ Էրկը լքեց խումբը անհատական կարիերա ստեղձելու համար խումբը համալրվեց ուրիշ անդամով։

2009: Անհատակն կարիերայի սկիզբը խմբագրել

2009 թվականի օգոստոսին Էրիկը պայմանագիր ստորագրեց շվեդական Ձայնագրման լեբլ Roxy Recordings-ի հետ։ Դեկտեմբերին նա թողարկեց իր առաջին սոլո սինգլ "Sleepless"-ը։

2010: Մելոդիֆեստիվալեն խմբագրել

2010 թվականի փետրվարին Էրիկը մասնակցեց Մելոդիֆեստիվալեն մրցույթին, ներկայացնելով ''Manboy'' երգը։ Հաղթելով 2րդ կիսաեզրափակիչում, եզրափակչում գրավեց 3րդ հորիզոնականը։''Manboy'' երգը գլխավորում էր շվեդական չարթերը։ Երգի տեսահոլովակը թողարկվեց մարտ ամսին, իսկ մայիսին երգի ակուստիկ տարբերակը թողարկվեց։ Եվ, արդեն հունիսին երգը Շվեդիայում դարձավ պլատինե։

2010: Բեկումնային տարի խմբագրել

2010 թվականի հունվարին Էրիկը ստացավ Scandipop մրցանակը։ Մարտ ամսին նա նոմինացվեց Marcel Bezençon Press Award մրցանակաբաշխությանը ''Manboy'' երգի համար, և ստացավ Artistic Award: Էրիկը թողարկեց իր առաջին սոլո ալբոմը  Masquerade 2010 թվիականի մայիսին։ Ալբոմը Շվեդիայում դարձավ ոսկե։ Այնուհետև սկսեց իր շրջագայությունը the Masquerade Tour անվամբ, որը տևեց 2010 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր։

2010 թվականի հունիսին Էրիկը թողարկեց իր ալբոմի 3-րդ սինգլը՝  "Break of Dawn": Երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ նույն ամսին։

Նույն թվականի օգոստոս ամսին Էրիկը նոմինացված էր Rockbjörnen մրցանակաբաշխությանը միանգամից 3 անվանակարգերում. Լավագույն շվեդական Live արտիստ, լավագույն բեկումնային արտիստ և տարվա լավագույն շվեդական երգ` ''Manboy'': Այդ տարի Էրիկը թողարկեց իր "Masquerade" և "It's Gonna Rain" սինգլները։ Երգերի տեսահոլովակների պրեմիերաները կայացան համապատասխանաբար օգոստոս և հոկտեմբեր ամիսներին։

2011: Մելոդիֆեստիվալեն/Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել

2011 թվականի փետրվարին Էրիկ Սաադեն 2-րդ անգամ մասնակցեց Մելոդիֆեստիվալեն մրցույթում. որտեղ ''Popular'' երգով հաղթելով հնարավորություն ստացավ Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում։

Մայիսին 12-ին Էրիկը ելույթ ունեցավ մրցույթի 2-րդ եզրափակչում և վաստակելով 155 միավոր, դարձավ 2-րդ կիսաեզրափակչի հաղթողը։ Իսկ մայիսի 14-ին կայացած եզրափակչում հավաքելով 185 միավոր գրավեց 3-րդ հորիզոնականը, որ Շվեդիայի լավագույն արդյունքներ 1999 թվականից ի վեր, երբ Շարլոտա Պերելին հաղթեց մրցույթում "Take Me to Your Heaven" երգով։ Էրիկը դարձավ 5-րդ ներկայացուցիչը, ով ներկայացնելով Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում գրավեց 3-րդ հորիզոնականը։

Էրիկը ''Popular'' երգը Շվեդական չարտերում առաջատար էր։ Մինչև հուլիս վաճառվեցին ավելի քան 40,000 կրկնօրինակներ Շվեդիայում, դառնալով կրկնակի պլատինե երգ։ Երգը նաև զգալի հաջողությունների հասավ եվրոպական այլ երկրներում։ Բելգիական չարտերում երգը 4-րդն էր, Ֆինլանդիայում՝ 17-րդը, Ավստրիայում՝ 29-րդը, Իռլանդիայում՝ 27-րդը, Գերմանիայում 48-րդը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 76-րդը։

Saade, Vols. 1 and 2 խմբագրել

2011 թվականի հունվարին Էրիկը նոմինացվել էր Scandipop Awards մրցանակաբաշխության հետևյալ անվանակարգերում՝ Նորահայտ երգչի լավագույն սինգլ և Lավագույն սինգլ ("It's Gonna Rain" և "Manboy"), Լավագույն ալբոմ (Masquerade) և Լավագույն նորահայտ երգիչ։ Այդ ամսին Էրիկի ''Manboy'' երգը նոմինացվել էր Grammis մրցանակաբաշխությանը՝ Տարվա Երգ անվանակարգում։

Մայիսին հայտարավեց, որ Էրիկը կթողարկի 2 ալբոմ  Saade Vol. 1 և Saade Vol. 2: Առաջին ալբոմն առաջատար էր շվեդական չարտերում, վաճառվելով ավելի քան 50,000 կրկնօրինակներով, երգը դարձավ պլատինե։ Հունիսն Էրիկը արժանացավ 2 ESC Radio մրցանակի "Popular" երգի համար՝ Լավագույն արտիստ և լավագույն երգ։

Հունիսին Էրիկը սկսեց իր "Made of Pop Concert" շրջագայությունները, որը տևեց մինչև նոյեմբեր։ Հուլիսի 14-ին նա ելույթ ունեցավ Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիայի և թագավորական ընտանիքի համար։

2012: Forgive me խմբագրել

2012 թվականին ևս երգիչը նոմինացված էր տարբեր մրցանակաբաշխությունների բազում անվանակարգերում։

Այդ տարի նա թողարկեց դուետ Նորվեգացի երգչուհի Թունե Դամլիի հետ՝ ''Imagine'' վերնագրով։

2012 թվականի հոկտեմբերին թողարկեց 2 նոր սինգլներ՝ "Miss Unknown" և "Marching (In the Name of Love)",որոնք հետագայում ունեցան նաև տեսահոլովակներ։ 2013 թվականի երգիչը թողարկեց իր նոր ալբոմը՝ Forgive me վերնագրով,և նաև թողարկեց ալբոմի առաջին սինգլը՝ ''Coming home'':

Մալմյոյում տեղի ունեցած Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի եզրափակչում նա հաղորդավար էր կանաչ սենյակում։

2015: Մելոդիֆեստիվալեն խմբագրել

Էրիկը ''Sting'' մասնակցեց Մելոդիֆեստիվալեն 2015-ին՝ ցանականլով Շվեդիան ներկայացնել Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում։ Հաղթելով առաջին կիսաեզրափակչում, նա հնարավորություն ստացավ ելույթ ունենալ եզրափակչում։ Հեռուստադիտողի և ժյուրի քվեարկության արդյունքներով Էրիկը եզրափակչում գրավեց 5րդ հորիզոնականը։

2015 թվականի մայիսի 22-ին Էրիկը թողարկեց իր նոր՝  "Girl From Sweden" սինգլը։

Անձնական կյանքը խմբագրել

Էրիկ Սաադեն ապրում է Ստոկհոլմում։ Երկար տարիներ նա հանդիպում էր շվեդ երգչուհի Մոլլի Սանդենի հետ, սակայն 2012 թվականին նրանք բաժանվեցին։ 2015 թվականից ի վեր Էրիկը հանդիպում է Նիկոլ Ֆալսիանիի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել