Էրիկ Քիտ Բրանն (անգլ.՝ Eric Keith Brann օգոստոսի 11, 1950(1950-08-11), Pekin, Իլինոյս - հուլիսի 25, 2003(2003-07-25), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ծննդյամբ Ռիկ Դևիս, նաև հայտնի է Էրիկ Բրանն անվամբ՝ ամերիկացի երաժիշտ, 1960֊-ական թվականների վերջին «Iron Butterfly» էիսիդ ռոք խմբի կիթառահար։ Կոլեկտիվում իր ամենամեծ նվաճումը եղել է մասնակցությունը իրենց հայտնի հիթում, տասնյոթ րոպեանոց «In-A-Gadda-Da-Vida» կոմպոզիցիան (1968), գրվել է, երբ եղել է 17 տարեկան[1]։

Էրիկ Բրանն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1950(1950-08-11)
ԾննդավայրPekin, Իլինոյս
Մահացել էհուլիսի 25, 2003(2003-07-25) (52 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ և կիթառահար
Կայքerikbraunn.net
 Erik Brann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Պիկին քաղաքում (Իլինոյս նահանգ)։ Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)՝ թավջութակի բաժնում ստացել է կրթություն, Բրաննը, լինելով հրաշամանուկ խաղացել է Բոստոնի սիմֆոնիայի նվագախմբում, բայց վերջում որոշել է դառնալ ռոք կիթառահար, 16 տարեկանում միացել է Iron Butterfly֊ին։ Նա խաղացել է Ռոն Բուշի, Դուգ Ինգլոյի և Լի Դորմանի հետ՝ 1967 թվականից մինչև 1969 թվական[2]։ Առաջին ալբոմը, գրվել է այդ խմբով, In-A-Gadda-Da-Vida վաճառվել է 30 միլլիոն տպաքանակով, ինչպես նաև արժանացել է առաջին պլատինե մրցանակին, և Billboard ամսագրի տարբերակով հիթ֊շքերթի ընթացքում մնացել է գրեթե երեք տարի։ Ինչպես նաև Բրաննը «Termination» կոմպոզիցիային վերագրել է հեղինակակցություն, որը նա գրել է Դորմանի հետ միասին, և ինչը նշված է ալբոմի մեջ[3]։

Ալբոմին կցել են փոքր կենսագրություն, գրվել է, երբ եղել է 17 տարեկան, նրա մեջ պատմված է դերասանական արվեստի մասին, որը նա իմացել է, նրա գերադասումը հագուստի և սննդի և դյուրության մեջ (սովորաբար հետևորդուհիների հետ)։ Այնտեղ ասված է՝ «Չնայած երաժշտությունը միշտ եղել է նրա մեծ սերը, Էրիկը զբաղվել է թատրոնով և մինչ Butterfly֊ին միանալը, նրա դերասանական ընդունակությունները հասցրել են իրեն գլխավոր դերի՝ տեղական պիեսներում… Էրիկը ակնկալում էր մեկ օր վերադառնալ դերասանական դաշտ, բայց հիմա, սակայն, նրա հոգսը միայն Iron Butterfly է, բանանը և թույլ սեռը»։

1970 թվականին Բրաննը Iron Butterfly–ի նախկին մասնակցի հետ՝ Դարրել Դելոարի հետ, կազմավորել է նոր խումբ՝ Flintwhistle, որը քիչ տարիներ է գոյություն ունեցել։ Բրանն 1972 և 1973 թվականների միջև մեծ մասը աշխատել է ստուդիայում։ 1973 թվականին նա ձայնագրել է երկու դեմոձայնագրություններ MCA Records պիտակի վրա, որը կարելի է փնտրել բուտլեգոներում, տեղադրված է համացանցում։ Ամենաշատ հայտնի երգերը այդ դեմոձայնագրություններից համարվում են «Hard Miseree», «Am I Down», և «Scorching Beauty» հին տարբերակով կոմպոզիցիաները։ 1974 թվականին նա վերամիավորվել է Ռոն Բուշի հետ, որպեսզի ստեղծեն Iron Butterfly նոր կազմը, 1975 թվականին գրվել է ալբոմ՝ Scorching Beauty, առաջնային բաղկացած էր Բրաննի կիթառից և վոկալից, Բուշին հանված, Ֆիլլիպ Կրամերը բասի վրա և Գովարդա Ռեիտզեսը ստեղնայինի վրա։ Նույն տարվա վերջում խումբը թողարկել է Sun and Steel ալբոմը՝ Բիլ Դե Մարտինեսի հետ միասին, որը այդ ընթացքում փոխարինել է Ռեիտզեցին։ Ոչ մեկը, ոչ էլ մյուս ալբոմը լավ չեն վաճառվել, և խումբը շուտով լուծարվել է (մոտավորապես 1977 թվականի ամռանը և այդ ժամանակ վերականգնվել է այլ կազմով)։

Հետագայում Բրաննը, երբեմն համերգներին վերամիավորվել է Iron Butterfly֊ի հետ և աշխատել է իր դեբլյուտային սոլո ալբոմի վրա, մինչև իր մահը՝ սրտի կաթվածից, 2003 թվականին։ Մահը վրա է հասել բարդությունների հետևանքով, պայմանավորված է բնական արատով, որի դեմ Բրաննը երկար տարիներ պայքարել է[4][5]։

Դիսկագրություն խմբագրել

Iron Butterfly (1967- 1969, 1974 - 1977) խմբագրել

  • In-A-Gadda-Da-Vida (1968)
  • Ball (1969)
  • Live (1970)
  • Evolution: The Best of Iron Butterfly (1971)
  • Star Collection (1973)
  • Scorching Beauty (1975)
  • Sun and Steel (1976)
  • Rare Flight (1988)
  • Light & Heavy: The Best of Iron Butterfly (1993)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Official Iron Butterfly Website». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  2. Iron Butterfly
  3. Obituary: Erik Braun | World news | The Guardian
  4. Iron Butterfly Guitarist Braunn Dies | Billboard
  5. Erik Braunn, Iron Butterfly Guitarist, Dies at 52 — New York Times

Արտաքին հղումներ խմբագրել