Էրիթրեայի ազգային թանգարան

Էրիթրեայի ազգային թանգարան (անգլ.՝ National Museum of Eritrea), ազգային թանգարան, որը գտնվում է Ասմարայում, Էրիթրեայում։ Հիմնադրվել է 1992 թվականին, Ուոլդիբ Ուոլդեմարիամի կողմից։ Այն ի սկզբանե տեղակայված է եղել նախկին կառավարչի պալատում մինչև 1997 թվականը, երբ տեղափոխվել է[1]։ Վայրն այդ ժամանակվանից սկսված հանձնվել է Քոմբոնի քույրերի աղջիկների դպրոցին։ Էրիթրեայի ազգային թանգարանի գործառույթն էր ներկայացնել Էրիթրեայի պատմությունը` թե՛ երկրի ներսում, թե՛ արտասահմանում։ Այն նաև նպատակ ունի ուսումնասիրել հնագիտական տեղանքներ և բացահայտել երկրի պատմությունը։ 1996 թվականին Էրիթրեայի կենտրոնական կառավարությունն առաջադրել է հետևյալ վեց տեղանքները համարել ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարահյին ժառանգության մաս. Ադուլիս, Դահլակ, Քեբիր, Մատարա, Նակֆա և Քոհայթո։

Էրիթրեայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Էրիթրեա
ՏեղագրությունԱսմարա
ՎայրGovernor's Palace, Asmara?
Ղեկավարության նստավայրԱսմարա, Էրիթրեա
Հիմնադրվել է1992

Պատմություն խմբագրել

Էրիթրեան եղել է Իտալական գաղութային կայսրության, և ավելի ուշ` Եթովպիայի մի մասը։ Եթովպիան դարձել է կոմունիստական 1975 թվականին և Էրիթրեական ազատագրական ճակատը մարտնչել և ազատություն է ձեռք բերել 1993 թվականին[2]։ բոլոր Արվեստի գործերը, որոնք ի սկզբանե ներկայացված են Եթովպիայի ազգային թանգարանում, տեղափոխվել են Ֆերդինադո Մարտինիի թանգարան։ Եթովպիայից անկախանալուց հետո ցուցանմուշները ցուցադրվել են Կառավարչական պալատում։ 1992 թվականի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՈ-ն ֆինանսավորել է Էրիթրեայի ազգային թանգարանի հիմնադրումը` տեղափոխելով բոլոր ցուցանմուշները նոր թանգարան։ Նրանք նաև ուսուցանել են թանգարանի պահպանման անձնակազմին։ Թանգարանը ղեկավարվում է մշակույթի նախարարության կողմից[3]։

Գործառույթներ խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1992 թվականին, ազգային մայրաքաղաք Ասմարայում[4], Էրիթրեայի` անկախություն ձեռք բերելուց մեկ տարի անց[5]։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում։ Թանգարանում պահվում են Էրիթրեայի պատմական ցուցանմուշներ և ցուցադրում են մշակութային իրեր և տեղի հավաքածուներ։ Այն անց է կացնում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ տարբեր վայրերում։ Թանգարանում նաև պահվում են ցուցանմուշներ, որոնք կապված են Էրիթրեայի ժամանակակից պատմության հետ[4]։ Սահմանային պատերազմի և քաղաքական անկայունության պատճառով թանգարանն անխնամ վիճակում է եղել 2010 թվականի դրությամբ[3]։ Ժամանակակից հավաքածուներն ունեն ազատամարտիկներին և պայքարը ցույց տվող նկաների գերակշիռ հավաքածուներ[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Museum of Eritrea». Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  2. «Elections in Eritrea». African Elections. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 Connell, Dan; Killion, Tom (2010). Historical Dictionary of Eritrea. Scarecrow Press. ISBN 9780810875050.
  4. 4,0 4,1 Tesfagiorgis G., Mussie (2010). Eritrea. ABC-CLIO. էջ 268. ISBN 9781598842319.
  5. 5,0 5,1 Knell, Simon (2016). National Galleries. Routledge. էջ 115. ISBN 9781317432425.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիթրեայի ազգային թանգարան» հոդվածին։