Էվրիանթ (Euryanthe), Գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի մեծ ռոմանտիկական օպերա (Große heroisch-romantische Oper) երեք գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն Հելմինա ֆոն Շեզիի ըստ «Իշխան Ժերար դը Նևերի և նրա գեղեցիկ ու առաքինի սիրելի կնոջ՝ Էվրիանթ Սավոյացու պատմությունը» միջնադարյան ֆրանսիական վեպի։ Առաջնախաղը կայացել է Վիեննայում 1823 թ. հոկտեմբերի 25-ին՝ հեղինակի ղեկավարությամբ։

Էվրիանթ
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՄեծ օպերա
ԿոմպոզիտորԿարլ Մարիա ֆոն Վեբեր
Լիբրետտոյի
հեղինակ
Հելմինա ֆոն Շեզի
Սյուժեի աղբյուր«Իշխան Ժերար դը Նևերի և նրա գեղեցիկ ու առաքինի սիրելի կնոջ՝ Էվրիանթ Սավոյացու պատմությունը» միջնադարյան ֆրանսիական վեպ
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 25, 1823
Առաջնախաղի վայրՎիեննա
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Euryanthe Վիքիպահեստում

«Էվրիանթը» ասպետական ռոմանտիկական օպերայի բնորոշ գերմանական տեսակն է։ Այն դարձավ Վագների ասպետական «Տանհոյզեր» և «Լոհենգրին» օպերաների «նախամայրը»։ «Էվրիանթին» հատուկ միստիկական խորհրդատվությամբ առասպելական սյուժեն, հերոսականության ձգտումը և միաժամանակ խորազնին ուշադրությունը հոգեբանական ոլորտի նկատմամբ, զգացմունքների և խորհրդածությունների գերակշռությունը գործողության նկատմամբ հետագայում դարձան գերմանական ռոմանտիկական օպերայի տարբերակիչ հատկանիշները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976, էջ 349
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվրիանթ» հոդվածին։