Էվստատիկ տատանումներ, համաշխարհային օվկիանոսի և նրա հետ կապված ծովերի մակարդակի դանդաղ («դարավոր») տատանումներ։ Ըստ սկզբնական տեսակետի (Զյուս, 1885), էվստատիկ տատանումների պատճառ էր համարվում Երկրի ջրի ընդհանուր ծավալի փոփոխությունը (օրինակ, սառցադաշտերի առաջացման և հալման դեպքում)։ Հետագայում առաջ քաշվեց այն դրույթը (Շտիլլե, Պոմպեցկի), որ էվստատիկ տատանումները հիմնականում երկրակեղևի շարժումների արդյունք են։ Այժմ հետազոտողների մեծ մասը գտնում է, որ երկու գործոնն էլ կարևոր են, և էվստատիկ տատանումներ առաջանում են ինչպես տատանողական տեկտոնական շարժումների ազդեցությամբ՝ օվկիանոսային իջվածքների տարողության, այնպես էլ օվկիանոսների ջրի ընդհանուր քանակի փոփոխության հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 87