Էվպորիե (հուն․՝ Εὐπορία), կամ Յուպիտեր XXXIV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2001 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2001 J 10 ժամանակավոր անվանումը[1][3]։


Էվպորիե
(Յուպիտեր XXXIV)
Euporie
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է2001[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)23,1[2]
Հեռավորությունը Յուպիտեր19 302 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,144[2]
Սիդերիկ պարբերություն550,7 օր[2]
Թեքվածություն145,8° (խավարածրի հարթության նկատմամբ)
144,9° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~1 կմ (ենթադրված)
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Էվպորիեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 19 302 000 միլիոն կմ հեռավորության վրա, 550,7 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 145,8° խավարածրի հարթության նկատմամբ (144,9° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,144 է[1][2]։

Էվպորիեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[4]։

Արբանյակի անունը տրվել է 2003 թվականին, այն անվանվել է Հունական դիցաբանության առատության աստվածուհի, հորա Էվպորիեի անունով. Զևսի և Թեմիսի դուստրը[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (2002 թ․ մայիսի 16). «IAUC 7900: Satellites of Jupiter». International Astronomical Union.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. Brian G. Marsden (2002 թ․ մայիսի 15). «MPEC 2002-J54: Eleven New Satellites of Jupiter». International Astronomical Union Minor Planet Center.
  4. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  5. Daniel W. E. Green (2002 թ․ օգոստոսի 8). «IAUC 8177: Satellites of Jupiter, Saturn, Uranus». International Astronomical Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին.