Էվելին Մանդելա (անգլ.՝ Evelyn Mase, մայիսի 18, 1922(1922-05-18)[1][2], Տրանսկեյ, ՀԱՀ[3][4][5] - ապրիլի 30, 2004(2004-04-30)[6], Սոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ), հարավաֆրիկացի բուժքույր, Նելսոն Մանդելայի առաջին կինը 1944 թվականից մինչև 1958 թվականը։ Նելսոն Մանդելայի չորս երեխաների մայրն էր, այդ թվում Մակգախոնի և Մակազիվի։

Էվելին Մանդելա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1922(1922-05-18)[1][2]
ԾննդավայրՏրանսկեյ, ՀԱՀ[3][4][5]
Մահացել էապրիլի 30, 2004(2004-04-30)[6] (81 տարեկան)
Մահվան վայրՍոուետո, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Գաուտենգ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ[7]
ԿրոնԵհովայի վկաներ
Մասնագիտությունբուժքույր
ԱմուսինՆելսոն Մանդելա
ԵրեխաներՄակգաթո Մանդելա, Մակազիվե Մանդելա և Թեմբեկլի Մանդելա

Ծնվել է Նգկոբոյում (Տրանսկեյ) կոսաների ընտանիքում, վաղ տարիքից որբացել է, հետագայում մնալով եղբոր, քաղաքական ակտիվիստ Սեմ Մեյզոմի խնամքին։ Յոհաննեսբուրգի Սոուետո շրջան տեղափոխվելուց հետո, իր զարմիկ Ուոլթեր Սիսուլուի և նրա կնոջ Ալբերտինայի միջոցով նա ծանոթանում է Մանդելայի հետ, իսկ հետո Էվելինը ամուսնացավ նրա հետ։ Նրանք միասին բնակվեցին Սոուետոում, ունեցան չորս երեխա, Տեմբեկիլեն (1945-1969), Մակգահոն (1950-2005) և դուստր Մակազիվը (առաջինը ծնվել է 1947 թվականին և մահացել ինն ամսական հասակում, իսկ երկրորդը ծնվել է 1954 թվականին)։ Սակայն նրանց ամուսնությունը գտնվում էր փլուզման եզրին, քանի որ Մանդելան սկսեց ավելի ակտիվորեն մասնակցել Աֆրիկյան ազգային կոնգրեսի գործունեությանը։ Հրաժարվելով քաղաքականությունից` նա դարձավ Եհովայի վկաների անդամ։ Մեղադրելով ամուսնուն դավաճանության մեջ` նա 1958 թվականին ամուսնալուծվեց, և Մանդելան նույն տարում ամուսնացավ Վիննիի հետ։

Վերցնելով երեխաներին` նա տեղափոխվեց Կոֆիմվաբու և բացեց մթերային խանութ, իսկ Մանդելան շարունակում էր հանդես գալ հարավաֆրիկյան մամուլում, վերջապես 1990 թվականին Մանդելան բանտից ազատ արձակվեց և դարձավ ՀԱՀ նախագահ։ 1998 թվականին Էվելինն ամուսնացավ գործարար Սայմոն Ռակիպայլի հետ։ Նրա հուղարկավորությունը գրավեց միջազգային հասարակության ուշադրությունը, քանի որ այնտեղ ներկա էր Մանդելան, երկրորդ կնոջ Վիննիի և երրորդի՝ Գրասա Մաշելի հետ։

Վաղ կյանք խմբագրել

Էվելինի հայրը հանքագործ էր, նա մահացավ` թողնելով իր վեց երեխաներին երկրորդ կնոջ հետ։ Էվելինի երեք եղբայրները և քույրերը մահացան մանկահասակ տարիքում, իսկ մայրը մահացավ, երբ Քվելինը 12 տարեկան էր, թողնելով իրեն և քրոջը` Քեյթին, ավագ եղբոր Սեմ Մեյզի խնամքին։ Բարեպաշտ քրիստոնյա Սեմը սերտ բարեկամական կապեր ուներ իր զարմիկ Ուոլթեր Սիսուլուի հետ և նրա հետ հաճախում էր նույն դպրոցը։ 1928 թվականին Սիսուլուն տեղափոխվեց Յոհաննեսբուրգի Սոուետո շրջան և բնակարան ստացավ Օռլանդո ավանում, հետագայում նրան միացավ Սեմը։ Երկրում տեղի ունեցող իրադարձությունների ազդեցության ներքո նրանք սկսեցին ընթերցել քաղաքական գրականություն և անդամագրվեցին Աֆրիկյան ազգային կոնգրեսին։ 1939 թվականին Էվելինը տեղափոխվում է եղբայրների մոտ, հանգուցյալ մոր ցանկությամբ Հիլբրոյի քաղաքային հիվանդանոցում բուժքրոջ մասնագիտություն սովորելու նպատակով։ Այստեղ նա ծանոթացավ Ուոլթերի ընկերուհու` Ալբերտինայի հետ, որի հետ Ութլթերը ծանոթացել էր 1941 թվականին և ամուսնացել 1944 թվականին։

Հարսանիք խմբագրել

Երբ Ուոլթերը և Ակբորտինան տեղափոխվեցին Orlando West-ի 7372 մեծ տուն, նրանք իրենց հին բնակարանը հանձնեցին Սեմին։ Էվելինն ու Սեմը շարունակում էին այցելել Սիսուլային և մի օր էլ Էվելինան նկատեց նոր կենվորին` Նելսոն Մանդելային։ Հետագայում նա խոստովանեց. «Ես կարծում եմ, որ ես նրան սիրահարվեցի առաջին իսկ հանդիպումից», և մի քանի օր անց նրանք սկսեցին հանդիպել։ Մի քանի ամիս անց նա առաջարկություն արեց նրան։ Հարսանիքը կայացավ 1944 թվականի հոկտեմբերի 5-ին Յոհաննեսբուրգի տեղական դատարանում։ Նրանք իրենց չէին կարող հարսանեկան ճոխություն թույլ տալ։

Նելսոն Մանդելան հետագայում հիշում էր Orlando West-ի 8115 տունը, որտեղ բնակվում էր Էվելինը։

  Այն նման էր հարյուրավոր այլ տների, կառուցված խճապատ ճանապարհի կողքին փոստային դրոշմանիշի չափերով։ Ուներ նույն թիթեղապատ տանիքը, բետոնե հատակը, նեղլիկ խոհանոցը և լոգարանը դույլով։ Դա մեծ տան հակապատկերն էր, բայց դա իմ առաջին սեփական տունն էր և ես շատ էի հպարտանում դրանով։ Անձնավորությունը մարդ չի համարվում, եթե չունի իր սեփական տունը  

Երիտասարդները քիչ էին վաստակում և գումարի կարիք ունեին, այդ պատճառով էլ տեղափոխվեցին Էվելինի քրոջ Քեյթի տուն, որտեղ նա բնակվում էր հանքագործ ամուսնու և երկու երեխաների հետ։ Նրանք բնակվարձ չէին վճարում, բայց կիսում էին ծախսերը։ Հետագայում նա խոստովանում է, որ այդ ժամանակահատվածում իրենց հարաբերությունները գերազանց էին և իրենք երջանիկ էին «բոլորը, ում մենք ճանաչում էինք, ասում էին, որ մենք շատ լավ զույգ ենք»։

Նա հղիացավ և 1945 թվականի փետրվարի 23-ին ծերանոցում ծննդաբերել է որդուն` Թեմբեկիլին[8]։ Այնուհետև նրանք տեղափոխվում են Orlando West-ի 719 տան երկսենյականոց բնակարան։ Հենց այդ ժամանակ էլ Մանդելան սկսում է զբաղվել քաղաքական գործունեությամբ Աֆրիկյան ազգային կոնգրեսում։ Մանդելայի քույրը նշում էր, որ Էվելինը «չէր ցանկանում լսել ոչ մի խոսք քաղաքականության մասին»։

Հետագա կյանք խմբագրել

Էվելինը տեղափոխվեց Արևելյան Կապի գավառի Կոֆիմվաբու քաղաք, որտեղ բացեց խանութ և խնդրեց իրեն հանգիստ թողնել։ Միայն լրագրող Ֆրեդ Բրիդգլանդը կարողացավ նրանից հարցազրույց վերցնել, որտեղ նրանք քննարկեցին Մանդելայի ժողովրդականությունը և նրա բանտից ազատման հնարավորությունը։ Նա զայրանում էր այս իրավիճակից, ասելով, որ նրան համարում են երկրորդ Քրիստոս. «Ինչպես կարող է ամուսնական անհավատարմություն գործած, իր կնոջն ու երեխաներին լքած մարդը համարվել Հիսուս։ Ողջ աշխարհը երկրպագում և խոնարհվում է Նելսոնին։ Նա միայն տղամարդ է»։

Էվելինը մահացել է 2004 թվականի ապրիլի 30-ին[9]։ Նելսոն Մանդելան ներկա էր նրա հուղարկավորությանը իր երկրորդ և երրորդ կանանց հետ միասին[10][11]։

Գրականություն խմբագրել

  • Mandela, Nelson (1994). Long Walk to Freedom Volume I: 1918–1962. Little, Brown and Company. ISBN 978-0754087236.
  • Meredith, Martin (2010). Mandela: A Biography. New York: PublicAffairs. ISBN 978-1586488321.
  • Sampson, Anthony (2011) [1999]. Mandela: The Authorised Biography. London: HarperCollins. ISBN 978-0007437979.
  • Smith, David James (2010). Young Mandela. London: Weidenfeld & Nicolson. ISBN 978-0297855248.

Ծանոթագրություններ խմբագրել