Էստոնիայի տոներ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Էստոնիայի պետական տոների ցանկը հաստատվել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի կողմից։

Պետական տոներ խմբագրել

Հետևյալ տոները համարվում են ոչ աշխատանքային օրեր.

Ամսաթիվ Անվանում Բնօրինակ անվանում Նկարագրություն
Հունվարի 1 Ամանոր uusaasta
Փետրվարի 24 Էստոնիայի անկախության օր iseseisvuspäev Ազգային տոն – տոնվում է 1918 թ. Էստոնիայի անկախության հռչակումը։
Շարժական ուրբաթ Բարի ուրբաթ suur reede
Շարժական կիրակի Զատիկ ülestõusmispühade 1. püha Հայտնի է որպես lihavõtted.
Մայիսի 1 Մայիսի մեկ kevadpüha
Շարժական Սուրբ երրորդության տոն nelipühade 1. püha
Հունիսի 23 Հաղթանակի օր võidupüha Տոնվում է Էստոնիայի անկախության պատերազմի ժամանակ Վենդենի ճակատամարտում տարված հաղթանակը (1919)։
Հունիսի 24 Սուրբ Հովհաննեսի օր կամ Ամառային արևադարձի օր jaanipäev Տոնվում է ամառային արևադարձի օրվան նախորդող գիշերը։
Օգոստոսի 20 Անկախության օր taasiseseisvumispäev Տոնվում է Էստոնիայի անկախության վերականգնումը 1991 թ.։
Դեկտեմբերի 24 jõululaupäev
Դեկտեմբերի 25 Սուրբ Ծնունդ esimene jõulupüha
Դեկտեմբերի 26 Նվերների օր teine jõulupüha

Ազգային տոներ խմբագրել

Հետևյալ տոները ոչ պաշտոնական են։

Ամսաթիվ Անվանում Բնօրինակ անվանում Նկարագրություն
Հունվարի 6 Հայտնություն kolmekuningapäev
Փետրվարի 2 Տարտուի հաշտության պայմանագրի ստորագրման օր Tartu rahulepingu aastapäev Տոնվում է Էստոնիայի անկախության պատերազմի ավարտը
Մարտի 14 Ազգային լեզվի օր emakeelepäev Տոնվում է Յաակ Քրիստիան Պետերսոնի ծննդյան օրը։
Շարժական կիրակի Մայրերի տոն emadepäev Տոնվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։
Հունիսի 4 Ազգային դրոշի օր Eesti lipu päev
Հունիսի 14 Սգո օր leinapäev Նվիրված է 1941-1949 թթ. Էստոնիայից աքսորվածների հիշատակին։
Օգոստոսի 23 Ստալինիզմի ու նացիզմի զոհերի հիշատակի օր kommunismi ja natsismi ohvrite mälestuspäev Նշվում է 1939 թ. Մոլոտով-Ռիբբենտրոպ պայմանագրի ստորագրման օրը։
Շարժական կիրակի Տատերի ու պապերի տոն vanavanemate päev Տոնվում է սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը։
Սեպտեմբերի 22 Պայքարի օր vastupanuvõitluse päev Օտտո Տիիֆը 1944 թ. փորձեց վերականգնել Էստոնիայի անկախությունը։
Նոյեմբերի 2 Բոլոր հոգիների օր hingedepäev
Շարժական կիրակի Հայրերի տոն isadepäev Տոնվում է նոյեմբերի երկրորդ կիրակի օրը։
Նոյեմբերի 16 Անկախության հռչակման օր taassünni päev 1988 թ. հռչակվում է Էստոնիայի ինքնիշխանությունը։

Աղբյուրներ խմբագրել