Էստոնիայի հատուկ պահպանվող տարածքներ
Էստոնիայի հատուկ պահպանվող տարածքները կարգավորվում են «Բնության պահպանության մասին օրենքի» (էստ․՝ Looduskaitseseadus) միջոցով։ Օրենքը անցել է Էստոնիայի խորհրդարանը (էստ․՝ Riigikogu) 2004 թվականի ապրիլի 21-ին և ուժի մեջ մտել՝ 2004 թվականի մայիսի 10-ին[1][2]։
Հատուկ պահպանվող տարածքները խմբագրել
Համաձայն օրենքի՝ հատուկ պահպանվող տարածքները պահպանվում են մարդու գործունեությունից և հատուկ պահանջների համար օգտագործվելուց։ Այստեղ բնական միջավայրը պաշտպանվում է, պահպանվում, վերականգնվում, հետազոտվում և ուսումնասիրվում[1]։ Էստոնիայում տարբերում են հատուկ պահպանվող տարածքների հետևյալ ձևերը՝
- Ազգային պարկեր
- Բնության հատուկ պահպանվող տարածքներ (արգելավայրեր)
- Լանդշաֆտի հատուկ պահպանվող տարածքներ (բնական պարկեր)
Ինչպես սահմանում է օրենքի §10.1 կետը՝ Որևէ տարածք հատուկ պահպանվող տարածք կարող է դառնալ միայն Էստոնիայի Հանրապետության կառավարության որոշմամբ[1]։
Օրենքը սահմանում է նաև պահպանվող տարածքների հետևյալ տեսակները[1].
- Խիստ պահպանվող բնական տարածքներ (§ 29)
- Հատուկ կառավարվող տարածքներ (§ 30)
- Սահմանափակ կառավարվող տարածքներ (§ 31)
Էստոնիայի ԽՍՀ-ի տարիներին, գոյություն ունեին միայն 5 հատուկ պահպանվող տարածքներ (արգելավայրեր) (էստ․՝ zapovednik). Վիլսանդի, Վիիդումե, Էնդլա, Նիգուլա և Մացալու։
Ազգային պարկեր խմբագրել
Ազգային պարկը բնական միջավայրի, լանդշաֆտի, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, հետազոտության, ուսումնասիրության և վերարտադրման նպատակ ունեցող հատուկ պահպանվող տարածք է։ Էստոնիայի տարածքում կան հինգ ազգային պարկեր[3]՝
- Լահեմաայի ազգային պարկ - նպատակն է պահպանել հյուսիսային Էստոնիայի ափամերձ շրջանների բնությունը և մշակութային ժառանգությունը։
- Կարուլայի ազգային պարկ - նպատակն է պահպանել հարավային Էստոնիայի բլրային մորենային լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
- Սոոմաայի ազգային պարկ - նպատակն է պահպանել Էստոնիայի անցումային շրջանի ճահճային և գետափային լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
- Վիլսանդիի ազգային պարկ - նպատակն է պահպանել արևմտյան Էստոնիայի կղզեխմբի ափամերձ լանդշաֆտների բնությունը և մշակութային ժառանգությունը։
- Մացալուի ազգային պարկ - նպատակն է պահպանել արևմտյան Էստոնիայի Վայնամերի ծովի էկոհամակարգերի բնությունը և մշակութային ժառանգությունը։
Ազգային պարկը կարող է ընդգրկել բնական պաշարներ, հատուկ և սահմանափակ կառավարվող տարածքներ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Nature Conservation Act». legaltext.ee. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.
- ↑ «Looduskaitseseadus». Elektrooniline Riigi Teataja. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 2–ին-ին.
- ↑ Estonian Nature Conservation in 2007 (PDF). Tallinn: Estonian Environment Information Centre. 2008. էջ 29. ISBN 978-9985-881-56-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.