Էսկիմոսական համբույր, ժամանակակից արևմտյան մշակույթի մեջ գործողություն, որը նման է էսկիմոսյան ավանդական կունիկի ողջույնին[1]։ Կունիկը ջերմության արտահայտության ձև է՝ սովորաբար մեկ ընտանիքի անդամների կամ սիրահարների միջև։ Մասնակիցներից մեկը քիթը և վերին շրթունքը հպում է երկրորդի մաշկին (սովորաբար ճակատին կամ թշերին) և շնչում է օդը՝ քաշելով նրա մաշկն ու մազերը[2]։

Էսկիմոսական համբույր
Կունիկ

Պատմություն խմբագրել

Կա կարծիք, որ այս ավանդույթն էսկիմոսների մոտ առաջացել է այն պատճառով, որ նրանց շուրթերը սովորական համբույրի ժամանակ սաստիկ ցրտի պատճառով սառչում են։ Իրականում այս գործողությունը չունի էրոտիկ իմաստ, այլ բարեկամական ողջույնի ձև է մտերիմ մարդկանց մոտ, որոնց հանդիպման ժամանակ բաց է լինում միայն քիթն ու աչքերը։

Երբ առաջին արկտիկական հետազոտողներն առաջին անգամ տեսան այս գործողությունը, այն կոչեցին «էսկիմոսյան համբույր»։

Արտահայտում խմբագրել

Էսկիմոսյան համբույրի առաջին պատկերավորումներից մեկը Ռոբերտ Ֆլաերթի «Նանուկը հյուսիսից» ֆիլմն է, որն առաջին վավերագրական և էթնոգրաֆիկ ֆիլմն է։ Հավանաբար այս ֆիլմի միջոցով էսկիմոսյան համբույրը հայտնի դարձավ ոչէսկիմոսներին։

Նմանատիպ ողջույներ կան նաև այլ ժողովուրդների մոտ։ Ուշագրավ է «հոնգի» ողջույնը, որն օգտագործվում է Նոր Զելանդիայի մաորի ցեղի մոտ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elder, Jeff (2005 թ․ փետրվարի 16). «An 'Eskimo kiss' is a kunik, and maybe not what you think». South Coast Today. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
  2. «Eskimo Kisses, Arm Hair, Moon Flags & Spike Lee vs. Stan Lee vs. Bruce Lee». Esquire Magazine. 2007 թ․ մայիսի 9. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.