Էսենլեր
Էսենլեր (թուրքերեն՝ Esenler), շրջան Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում։ Բաղկացած է 18 թաղամասերից, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են 5227 հեկտար տարածք։ 2011 թվականի տվյալներով, Էսենլերի բնակչությունը կազմել է 461 382 մարդ։ Սահմանակից է Գազիօսմանփաշա, Գյունգյորեն և Բաղջըլար շրջաններին։ Շրջանի ղեկավարը Թեֆվիք Գյոքսուն է։
Էսենլեր թուրքերեն՝ Esenler | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ և municipality of Turkey? |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Վարչկենտրոն | Ստամբուլ |
Հիմնական լեզու | թուրքերեն |
Բնակչություն (2011) | 461 382 |
Տարածք | 52,27 |
Ժամային գոտի | UTC+2 |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
esenler-bld.gov.tr | |
Պատմություն խմբագրել
Օսմանյան կայսրության ժամանակ շրջանում՝ քաղաքի սահմաններից դուրս գտնվել են Լիտրոս և Ավաս գյուղերը, որոնք հիմնականում բնակեցված են եղել հույն գյուղատնտեսներով։ Բնակիչները տեղահանվել և Թուրքիայից Հունաստան են արտագաղթել Հույն-թուրքական բնակչության փոխանակության ժամանակ։ Էսենլերը հիմնականում բնակեցված է հունական Մակեդոնիայից ներգաղթած թուրքերով։
Գրականություն խմբագրել
- T.F. Kurnaz, S. Ramazanoglu, C. Karavul Urban microzonation study for Esenler district, Istanbul, Turkey // Physical Sciences : Academic Journals. — Т. 6. — № 21. — С. 4933-4946. —
- Tahire Erman, Aslýhan Eken The “Other of the Other” and “unregulated territories” in the urban periphery: gecekondu violence in the 2000s with a focus on the Esenler case, Istanbul // Cities : Научный журнал. — 2004. — Т. 21. — № 1. — С. 57–68.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսենլեր» հոդվածին։ |