Էռնեստո Ռոսսի
Ռոսսի Էռնեստո (մարտի 27, 1827[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] - հունիսի 4, 1896[1][2], Պեսկարա, Իտալիայի թագավորություն[3]), իտալացի դերասան։
Էռնեստո Ռոսսի | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1827[1][2] |
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[3] |
Մահացել է | հունիսի 4, 1896[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Պեսկարա, Իտալիայի թագավորություն[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան և գրող |
Կենսագրություն խմբագրել
Բեմական գործունեությունն սկսել է 1846 թվականին, թափառաշրջիկ թատերախմբում (Լիվոռնո)։ Ռոսսի գեղարվեստական զարգացմանը մեծապես նպաստել է Գ․ Մողենան։ Ռոսսին կերպարներ է ստեղծել ռոմանտիկ դրամատուրգների ստեղծագործություններում, որոնք տոգորված էին հայրենասիրական և ազատագրական պայքարի գաղափարներով։ Լավագույն դերերից են՝ Պաոլո (Պելլիկոյի Է․ Ռոսսի «Ֆրանչեսկա դա Ռիմինի»), Անտոնիո Ֆոսկարինի և Ջովաննի դա Պրոչիդա (Նիկոլինիի «Ջովաննի դա Պրոչիդա»)։ Շեքսպիրյան դերակատարումներով է սկսվել Ռոսսի ստեղծագործության ծաղկումը, անձնավորել է Համլետ (խաղացել է 1856 թվականից մինչև մահ), Օթելլո, Մակբեթ (Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո», «Մակբեթ») և այլն։ Ռոսսի արվեստին բնորոշ, էր պարզությունը, արտահայտչականությունը, ապրումների ճշմարտացիությունը։ 1855 թվակից մշտական հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Ամերիկայի երկրներում, ինչպես և Եգիպտոսում ու Թուրքիայում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Росси Эрнесто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստո Ռոսսի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |