Էռենյո (իսպ.՝ herreño, բառացի՝ «իեռոյական»), իսպանական պանիր, որը ստանում են այծի, կովի կամ ոչխարի կաթից։ Պանիրն արտադրում են Կանարյան կղզիների[1] Իեռո կղզում[2]։

Էռենյո
Առաջացման երկիր Իսպանիա
Կաթայծի կաթ, կովի կաթ և ոչխարի կաթ
 Queso herreño Վիքիպահեստում

Արտադրություն խմբագրել

Սկզբում էռենյո պանիրը ենթարկում են ֆերմենտային կոագուլման, որի արդյունքում այն դառնում է թեթևակի մամլած։ Դրանից հետո պանիրը աղում են խոհարարական աղով։ Հովահարումից հետո խոնավ միջավայրում պանիրն ապխտում են տատասկաթզենու տերևներով, թզենու ճյուղերով և չորացրած ցիստուսով (լատին․՝ Cístus)։ Արդյունքում, ապխտումից հետո, կեղևին հայտնվում են ողորկված գծեր[3]։

Տվյալներ խմբագրել

էռենյոն ունի գլանաձև տեսք։ Քաշը՝ 1-3 կգ է[4]։ Տրամագիծը՝ 12-22 սմ է։ Յուղայնությունը 51 % է[5]։ Ըստ կազմության պանիրը կարծր է, վառ սպիտակ գույնով։

Մատուցում խմբագրել

Այս պանիրը հրամցնում են սպիտակ կամ վարդագույն գինով, եթե այն թարմ է, ու կարմիր գինով, եթե հասուն է։ Պանիրը մատուցում են նաև գրիլ արած և մոխո սոուսով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Queso Herreño tierno ahumado. Queso canario artesano. Mezcla 3 leches». www.laventitadelfoodie.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. «Nuestro Queso Herreño» (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 1-ին.
  3. Juliet Harbutt World Cheese Book. — Dorling Kindersley Limited, 2015. — 352 с. — ISBN 9780241236970
  4. «QUESO HERREÑO MEZCLA TIERNO AHUMADO». www.iberianwinesandfood.com (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. [http://www.jdiezarnal.com/quesoscanariasherreno.html «QUESO HERRE�O»]. www.jdiezarnal.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 12 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել