Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան

թանգարան Հայաստանում

Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան, կառուցել է 1869 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը՝ Ռուսաստանի հայ համայնքի միջոցներով։ Մայր Տաճարի թանգարանը գտնվում է տաճարի հարավարևելյան մասում։ Շինությունը ձգվում է Մայր Տաճարի Ավագ Խորանի ողջ լայնությամբ՝ հարավային և արևելյան կողմերով։

Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
Հիմնադրվել է1869
ՏնօրենԱսողիկ Կարապետյան[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մինչ թանգարանի կառուցումն ավանդական սրբազան մասունքները պահվել են բեմի հետևում գտնվող Մայր Տաճարի սրահներում և արևելյան պահոցներում և դրանց դասավորվածությունը դժվարացրել է այդ իրերի ցուցադրությունը։ Թանգարանի կառուցումը հնարավորություն է տվել նմուշների ցուցադրության համար նոր պահարաններ ավելացնել, տեղեր հատկացնել ավելի մեծ իրերի համար։ Թանգարանում կան բազմաթիվ մասնատուփեր։ Ժամանակին արհեստավոր վարպետները նշխարները պահելու համար հատուկ մասնատուփեր պատրաստելու ավանդույթ են ունեցել։ Դրանք պատրաստել են տարբեր արհեստավորներ, վարպետներ։ Մասնատուփերը երբեմն օգտագործվել են եկեղեցում երկար ժամանակ պահված մասունքն ամփոփելու համար, սկզբում պատրաստվել են, հետո որոշվել է, թե ինչ մասունք է պահվելու այնտեղ։

Թանգարանում պահվող սրբազան գանձերից են՝

  • Սուրբ Գեղարդը (որով խոցել են Քրիստոսին և որը պահվում է արծաթե մասնատուփի մեջ)
  • Նոյյան տապանի մասունքը, որն ամփոփված է 1698 թ. պատրաստված մասնատուփում
  • Խոտակերաց Սուրբ Նշան մասնաց պահարանը՝ Հիսուս Քրիստոսի սուրբ Խաչափայտի մասունքներով (914-929)
  • Աշոտ Երկաթի մասնատուփով խաչը, որի մեջ պահվում է Քրիստոսի խաչափայտից մի մասունք (այն գոյություն ունեցող թափորի խաչերից ամենահինն է)
  • Անիի Հովհաննես-Սմբատ արքայի լեռնային բյուրեղից պատրաստված խաչը
  • Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների աջերը
  • Անդրեասի, Սուրբ Գևորգի մասունքները
  • Հավուց Թառ եկեղեցու Ամենափրկիչը,
  • Կոմիտաս վարդապետի խույրը
  • Ստեփանոս Լեհացու, Վարդգես Սուրենյանցի կտավները
  • Արվեստի այլ արժեքավոր նմուշներ

Ցուցադրվող նմուշները պատմում են նաև Հայոց Սփյուռքի մասին, քանի որ դրանցից շատերը ներկայացնում են այն տարածաշրջանները, որտեղից բերվել են։ Մայր Աթոռին նմուշներ են ընծայվել աշխարհի տարբեր թեմերից, հայկական համայնքներից, ընտանիքներից ու անհատներից։

1958 թ. Ավագ Խորանի վերանորոգման նպատակով կատարված աշխատանքներին զուգընթաց, տեղի ունեցած հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են 301-303 թթ. Գրիգոր Լուսավորչի հիմնած Խորանի մնացորդները։ Ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվեց նաև հեթանոսական շրջանի կրակարան, որի վրա կառուցվել էր Խորանը։ Բացի դրանից հայտնաբերվեց ևս մի խորան՝ սյունաձև հիմքով, բեմով և Խորանի հիմնաքարով, որը կառուցվել էր հինգերորդ դարում՝ Վահան Մամիկոնյանի կողմից[2]։

Ցուցադրություն խմբագրել

Այժմ թանգարանում պահվում են սրբազան մասունքներ և կրոնական արվեստի ուրույն նմուշներ։

Միջոցառումներ խմբագրել

2013 թվականից թանգարանը մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Contributors to the Catalogue // Armenia: Art, Religion, and Trade in the Middle Ages / H. C. EvansMetropolitan Museum of Art, 2018. — P. 20. — ISBN 978-1-58839-660-0
  2. «Մայր տաճարի թանգարանը». Արխիվացված է օրիգինալից 2017-07-25-ին. Վերցված է 2014-09-14-ին.
  3. «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանի մուտքը բաց է լինելու

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 70