Էուգեն Ռաննետ
Էուգեն (Էգոն) Ռաննետ (էստ․՝ Eugen (Egon) Rannet, նոյեմբերի 29, 1911[1], Տալլին, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 1, 1983[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և էստոնացի դրամատուրգ, արձակագիր և սցենարիստ, Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող, Էստոնիայի գրողների միության անդամ։
Էուգեն Ռաննետ էստ․՝ Eugen Rannet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1911[1] |
Ծննդավայր | Տալլին, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 1, 1983[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Էուգեն Ռաննետը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 16-ին, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, երկաթուղագործի ընտանիքում։ Ծննդավայրում կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես քարագործ, ներկարար, սևագործ բանվոր։ Գրել սկսել է 1940 թվականից[2]։ 1941 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկսվելուն պես կամավոր մեկնել է ռազմաճակատ և անցել է ամբողջ պատերազմը։
Զորացումից անմիջապես հետո նա սկսել է իր գրական կարիերան և գրել է մի շարք էսսեներ, պիեսներ և պատմվածքներ (հիմնականում նվիրված կոլեկտիվ և պետական տնտեսություններին), ինչպես նաև գրել է մի շարք սցենարներ որպես սցենարիստ։ 1957 թվականին գրական գործունեության մեջ մատուցած ծառայությունների համար (մասնավորապես, «Խիղճ» պիեսի ստեղծման համար) պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով։ «Խիղճ» պիեսը շատ արագ բեմադրվել է Վ. Կինգիսեպի անվան թատրոնում, որի պրեմիերայի հաջողությունից հետո այս թատրոնը բեմադրել է նրա հետագա բոլոր պիեսները, նրա հաջորդ՝ «Անառակ որդին» պիեսը, որը բեմադրվել է ԽՍՀՄ շատ թատրոնների կողմից, նույնիսկ արտասահմանում, հսկայական հաջողություն է ունեցել։ Մինչև 1980-ականների սկիզբը զբաղվել է գրական գործունեությամբ։
Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 1-ին, Տալլինում։
Անձնական կյանք խմբագրել
Էուգեն Ռաննետը ամուսնացել է երկու անգամ։
- Առաջին կին` Լեյդա Փուլ (1920-՞), 1944 թվականին գաղթել է Արևմտյան Եվրոպա, այնուհետև ապրել Ավստրալիայում։
- Երկրորդ կին` Վայկ Ռանետ, գրող։
Ստեղծագործական կյանք խմբագրել
Զորացրվելուց հետո սկսել է գրել ակնարկներ, պիեսներ, պատմվածքներ։ 1950 թվականին Վ. Կինգիսեպի անվան թատրոնում բեմադրվել է նրա «Խիղճը» պիեսը, որը նրան ճանաչում է բերել։ Գրել է մի շարք պիեսներ, որոնցից են «Անառակ որդին», «Որսագողեր», «Քրեական տանգո» և այլն։ Գրողի ստեղծագործություններում ներկայացված են էստոնական գյուղական սովորույթները։
Հեղինակել է «Արևին ու անձրևին» և «Երգի ընկեր» ֆիլմերի սցենարները։
1959 թվականից Ռաննետի պիեսները սկսել է տեղ գտնել նաև Հայաստանի տարբեր թատրոններում։
Հայկական թատրոններում բեմադրված պիեսներ խմբագրել
- «Անառակ որդին»` Նոր Բայազետի (Գավառ), Արտաշատի, Ստեփանակերտի. Լենինականի (Գյումրիի), Կապանի, Ապարանի, Կիրովականի (Վանաձորի) թատրոններ
- «Քրեական տանգո»` Արտաշատի, Կամոյի (Գավառի), Կապանի, Գորիսի, Ստեփանակերտի, Թբիլիսիի պետթատրոններ, Սպիտակի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արթիկի, Էջմիածնի Շամշադինի ժողովրդական թատրոններ
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 69-70