Էն Լուիզ Դուդեկ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Էն Դուդեկից)

Էն Լուիզ Դուդեկ (անգլ.՝ Anne Louise Dudek, մարտի 22, 1975(1975-03-22)[1], Բոստոն, ԱՄՆ[2], մարտի 22, 1975(1975-03-22)[1], Բոստոն, ԱՄՆ), լեհական ծագումով ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Հաուս» հեռուստասերիալում Էմբեր Վոլակիսի դերի շնորհիվ։

Էն Լուիզ Դուդեկ
անգլ.՝ Anne Dudek
Ծնվել էմարտի 22, 1975(1975-03-22)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Newton North High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կարիերա խմբագրել

1990-2001 թվականներին հանդես է եկել Բրոդվեյան բազմաթիվ ներկայացումներոոմ։ Բրոդվեյում հաջողության հասնելուց հետո սկսում է նկարահանվել հեռուստասերիալներում։ Նրան կարելի է հանդիպել «Հուսահատ տնտեսուհիներ» (1 եթերաշրջանում Բրենդիի դերում), «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» (1 եթերաշրջանի 4 սերիայում Թեդ Նատալիի ընկերուհու դերում), «Ընկերներ» և շատ այլ հեռուստասերիալներում։

2007 թվականին հաստատվում է Դուդեկի դերը «Հաուս» հեռուստասերիալում։ Նա տարել է Էմբեր Վոլակիսի դերը։ Նկարահանվել է «Գաղտնի օպերացիաներ» հեռուստասերիալում, որտեղ նա տարել է գլխավոր հերոսուհու քրոջ դերը։ 2012 թվականին հայտնվել է «Մենտալիստ» հեռուստասերիալում (5 եթերաշրջան 6 սերիա)։

Անձնական կյանք խմբագրել

Էնը ամուսնացած է նկարիչ Մետյու Հելերի հետ։ Զույգի առաջնեկը տղա է՝ Ակիվա անունով (ծնվել է 2008 թվականի դեկտեմբեր 14-ին)։ Իսկ 2012 թվականի փետրվարին ծնվեց նրանց դուստրը՝ Սասկյան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էն Լուիզ Դուդեկ» հոդվածին։