«Էնրոն կորպորացիա» (անգլEnron Corporation, NYSE նշանակումը՝ ENE), ներկայումս չգործող ամերիկյան էներգամատակարար ընկերություն։ Սնանկ է ճանաչվել 2001 թվականի դեկտեմբերի 2-ին։ Մինչև սնանկացումը «Էնրոնն» ունեցել է շուրջ 22 000 աշխատող և հանդիսացել է աշխարհի խոշորագուն կորպորացիան Էլեկտրա և բնական գազի մատակարարման, հեռահաղորդակցման և ցելյուլոզային թղթի արտադրման բնագավառներում։ Միայն 2000 թվականին ընկերության եկամուտը կազմել է 101 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։ Ոչ արտադրական սեկտորում «Էնրոնը» զբաղվել է առևտրական ֆյուչերսներով և արժեթղթերի թողարկմամբ։ Fortune ամսագիրը «Էնրոնին» 6 տարի անընդմեջ անվանել է «ամենանորարար ընկերությունը Միացյալ Նահանգներում»։

Enron Corporation
Ընկերության պատկերանիշը
ՏեսակՀանրային
Հիմնադրված է1985
ՀիմնադիրՔենեթ Լեյ
ՎայրՀյուստոն, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՋեֆ Սկիլինգ[1]
Գլխավոր անձինքՔենեթ Լեյ, հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն
Ջեֆ Սկիլինգ, նախկին նախագահ, գործառնական տնօրեն
Էնդրյու Ֆեստոու, նախկին գլխավոր ֆինանսական տնօրեն
Ռեբեկա Մարկ-Յուսբաշ, Enron International-ի նախկին փոխտնօրեն, տնօրեն և գործադիր
Սթիվեն Կուպեր, ժամանակավոր գործադրի տնօրեն
ԱրդյունաբերությունԷներգետիկա
ԱրտադրանքԷլեկտրաեներգիայի արտադրություն, ցելյուլոզային թղթի արտադրություն
Ծառայություններգազի փոխադրում, Գազամատակարարում
Ընդհանուր ակտիվներ65,5 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2000)[1]
Հասույթ$101 միլիարդ (2000)
Աշխատողների թիվ20 600 մարդ (դեկտեմբերի 31, 2000)[1]
ԿայքEnron.com
ԿլանվելՆոյեմբեր, 2004
ԲորսաNYSEENE[1] և Չիկագոյի ֆոնդային բորսա[1]
 Enron Վիքիպահեստում

2001 թվականի ավարտին պարզվում է, որ «Էնրոնը» զբաղվել է հաշվապահական զեղծարարությամբ և իր ֆինանսական դրության մասին ներկայացրել է կեղծ հաշվետվություններ։ Պատահարը պատմության մեջ առավել հայտնի է որպես «Էնրոնի գործ» (Enron case)։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին «Էնրոնը» պաշտոնապես սնանկ է ճանաչվում։ «Էնրոնի» սկանդալից հետո բազմաթիվ ամերիկյան ընկերություններ սկսեցին վերանայել իրենց գործունեությունը։ Սկանդալը նաև ստիպեց Միացյալ Նահանգներում նոր օրենքներ և կանոնակարգումներ մտցնել ընկերությունների և աուդիտորների գործունեության մեջ։ «Էնրոնի» սնանկացումին հաջորդում է գործընկեր աուդիտոր «Արթուր Անդերսենի» լուծարումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել